07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սուպեր հայրիկներ»․ հայրերի դերը՝ երեխաների վաղ մանկության շրջանում /ֆոտո/

Հեռուստատեսային և սպորտային ոլորտների հայտնի աստղերը՝ Մահերշալա Ալին (Mahershala Ali), Դևիդ Բեքհեմը (David Beckham), նորզելանդական «The All Blacks» ռեգբիի թիմը, Դանիել Կորմիերը (Daniel Cormier), Նովակ Ջոկովիչը (Novak Djokovich), Լուի Հեմիլթոնը (Lewis Hamilton), Հյու Ջեքմանը (Hugh Jackman), Հորդանանի թագուհի Ռանիան (Queen Rania), Աշերը (Usher), Թալիան (Thalia) և Քրիս Վեիդմանը (Chris Weidman) միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նախաձեռնությանը՝ […]

«Հող վերադարձնենք, բայց ինչի՞ դիմաց» /տեսանյութ/

«Առաջ տարածքի վերադարձի մասին ոչ մեկը չէր ցանկանում լսել, հիմա ասում են վերադարձնենք, բայց ինչի՞ դիմաց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախյան հարցի զարգացումներին անդրադարձավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը նշեց, որ այս հարցում անգամ առևտրային հարաբերություններ են սկսվում: Մանրամասները՝ տեսանյութում:

Տրվել է բացատրություն. փոխվարչապետը համաձայն չէ Փաշինյանի հետ

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համաձայն  չէ քննադատություններին, թե Կառավարության` 2017-2022 թվականների ծրագրում դրված նշաձողն ավելի բարձր պետք է լինի: «Կարծում եմ, որ իրատեսական չէին լինի ավելի բարձր թվերը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Օրինակ` ծրագրով առաջարկվում է 12 տոկոսային կետով կրճատել աղքատությունը 5 տարվա ընթացքում, ինչն, ըստ տնտեսագետների և ընդդիմադիր […]

Եթե Քուրդիստանի անկախության հանրաքվեն խոչընդոտեն, ապա պատերազմ կսկսվի․ Բարզանի

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա արյունալի պատերազմ կսկսվի: Թուրքական «haberler.com» լրատվական կայքի՝  «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բարզանին հայտարարել է, որ անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու: Ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերջինս մասնավորապես ասել է. «Սա անդառնալի որոշում է: […]

Տիգրան Ուրիխանյանը տեսախցիկների առաջ ցուցմունք չի տա

Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում  շարունակվում է «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ գործի դատավարությունը: Այսօր՝ հունիսի 22-ին ցուցմունք պետք է տար  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Սակայն պատգամավորի ներկայացուցիչը՝ Կարմեն Պողոսյանը դատարանին հայտնել է, որ Տիգրան Ուրիխանյանը տեսախցիկների ներկայությամբ հրաժարվում է ցուցմունք տալ։ Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը ճանաչվել է տուժող Անալիտիկ […]

Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտած ևս մեկ անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am»  էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական […]

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող […]

Բելգիացի սենատոր Յորիս Պոշետին ընդունել են Արցախի խորհրդարանում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին ընդունել է Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր  Յորիս Պոշետին: Ողջունելով պատգամավորին՝ խորհրդարանի ղեկավարն  ընդգծել է, որ Բելգիայի խորհրդարանականների հետ վերջին տարիներին հաճախակի դարձած հանդիպումները փոխգործակցության որոշակի ավանդույթներ են ձևավորել՝ հարաբերություններին ավելի գործնական ուղղվածություն հաղորդելու համար: «Բելգիացի գործընկեր խորհրդարանականների միջոցով փորձում ենք Արցախի պետական և հասարակական ոլորտների […]

Իզմիրում ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել

Իզմիրի Քոնակ գավառում, ՆԱՏՕ-ին պատկանող ռազմական տարածքի և գերեզմանոցի միջև ընկած հատվածում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Թուրքական ժամանակով առավոտյան ժամը 7:50-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ռազմական տարածքը շրջապատող պարիսպը փլվել է, իսկ մոտակայքում գտնվող շենքերի պատուհանների ապակիները՝ կոտրվել: Գյուլթեփե կոչվող թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ […]

Երեւանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 21-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի տներից մեկի բակում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի