27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կառույցի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նշենք, որ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։ Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է: Նշենք, […]

Հայկական զինուժը պատասխան հարված է հասցնում Ադրբեջանին. բացառիկ տեսանյութ

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հայկական զինուժը պատասխան հարված հասցնում ադրբեջանական զինուժին՝ հակառակորդի նախահարձակ գործողություններից հետո, որոնց արդյունքում ունեցանք 4 զոհ: «Ադրբեջանական ցանկացած ոտնձգություն, սանձարձակություն պատժվում և էլ ավելի խիստ է պատժվելու մեր զինուժի կողմից: Այլ երկրների համար էլ ասեմ, որ եթե նրանց թվում […]

Ժամանակը ցույց կտա՝ պետք է ներողություն խնդրեմ ես, թե հակառակը. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ պարոն Հովհաննիսյանի հայտարարությանը, իր կարծիքն է արտահայտել նա, իսկ կարծիքը լինելու իրավունք ունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված արտահայտություններին: Նշենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի մասին Գորգիսյանն ասել էր «քաղաքական դիակ», իսկ երեկ էլ կուսակցության […]

Պետական պակասուրդի աճն ազդել է պետական պարտքի վրա

Հայաստանի տնտեսության ակտիվությունը 2016թ. դանդաղել է՝ պայմանավորված գյուղատնտեսության և շինարարության ճյուղերի իրական ծավալների նվազմամբ. այսօր 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Տարվա ընթացքում տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս նախորդ տարվա 3.2 տոկոսի և տարվա համար կանխատեսված 2.2 տոկոս ցուցանիշի դիմաց:  «2016թ. մասնավոր ներդրումների միջավայրը շարունակել է թույլ մնալ, […]

Սուպերմարկետի վրա ավազակային հարձակում կատարողից խլել են ատրճանակը, հանել դիմակը. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Նորքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունիսի 26-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված , օդամղիչ գազային ատրճանակը ձեռքին, մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանում գործող սուպերմարկետներից […]

Թիկնապահներին Համբուրգ չտանել․ Գերմանիան զգուշացրել է Էրդողանին

Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում  է նոր դրսևորումներ ստանալ: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 7-8 Համբուրգում կկայանա «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը: Այդ համատեքստում Գերմանիայի կառավարությունը Էրդողանից պահանջել է իր հետ չբերել այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Գերմանիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հատուկ գրություն է հղել Անկարային: Գրությամբ պահանջվել է Համբուրգ չբերել այն […]

ՎՊ նախագահը՝ կադրային ջարդի մասին

«Կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունից ելնելով՝ մենք իրականացնում ենք  որոշակի փոփոխություններ, որոնց հետևանքով աշխատակիցներ են ուղարկվել կադրերի ռեզերվ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Վերահսկիչ պալատում կադրային ջարդ է իրականացվում։ «Նրանք օրենքով սահմանված կարգով վեց ամիս շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձերը»,-շեշտեց նա։ Լևոն Յոլյանն ընդգծեց, որ կադրերի ռեզերվ ուղարկվել […]

ԵՏՄ միանալը մեծ արդյունք տվեց. փոխվարչապետ (տեսանյութ)

ԵՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան եվրոասոցացումը տվեց այլ երկրների. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Մենք գնահատել ենք եվրոասոցացման անցած երկրները՝ Վրաստանն ու Մոլդովան, ԵՏՄ ավելի մեծ արդյունք տվեց, բայց միևնույն է, ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա մեծ է, և ԵՏՄ միանալը մեծ արդյունք […]

«Արտաքին պարտքի, ներդրումների հետ կապված՝ լուրջ խնդիրներ ունենք» /տեսանյութ/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է՝ անժխտելի է՝ մեր երկրում ֆինանսական  խնդիրներ կան, բայց  հարկավոր է ուղիներ որոնել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: «Մենք արտաքին պարտքի, ներդրումների հետ կապված՝ լուրջ  խնդիրներ ունենք: Ֆինանսների բացականությունն, իսկապես, մեծ խնդիր է մեր երկրի համար: Բարդ է հասնել նրան, որ մեր երկրում ներդրումներ անեն, քանի որ  ՀՀ-ի շուկան մեծ չէ. […]

Փոխադարձ հրավերներ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին Սեուլում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է հանդիպել Մաջիլիսի նախագահի հետ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունների համաչափ զարգացումը տարբեր բնագավառներում եւ պատրաստակամություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի