Նախագահը քաղաքական կամքի դրսևորում ցույց տվեց
Ազգային ժողովի արտահերթ նիստին Դատախազության 2016թ-ի հաշվետվության քննարկմանը նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն իր ելույթում նկատեց, որ Գլխավոր դատախազի հաղորդման տվյալների առնավազն կեսն իր պաշտոնավարման ժամանակ է ավել: Կոստանյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ նախագահը հատուկ այցելել էր Դատախազություն, ելույթ ունեցել: «Երկու չափազանց կարևոր ծրագրային հարցեր բարձրացվեց, որոնց իրականացումն այս դահլիճում հնչեցրած հարցերի 99,9 տոկոսն է»,-ասաց նա և նշեց, որ նախագահը քաղաքական կամքի դրսևորում ցույց տվեց:
ՀՀԿ պատգամավորը հավելեց, որ այսօր առաջ է գալիս նաև հետևանքների պատասխանատվության հարցը, քանի որ եթե ՄԻԵԴ-ը նման հարցերը քններ 5-6 տարի հետ, հիմա առավելագույնը մեկուկես տարվա ընթացքում վճիռ է ունենալու:
Գևորգ Կոստանյանը շարունակեց, թե ինչպես ՀՀ-ում, այնպես էլ աշխարհում դատախազությունը պատժիչ ընկալում է ունեցել հասարակության մեջ: «Բայց հանրապետության նախագահը շատ կարևոր ուղղություն տվեց, որ պետք է դառնալ իրավապաշտպան, որ ցանկացած մեղադրյալ, օրինականության երշխավորման այնքան վստահություն պետք է ունենա, որ անգամ փաստաբանի կարիք չպետք է ունենա»:
Ըստ նրա՝ հիմնական խնդիրն է բարձրացնել հանրային վստահությունն իրավապահ մարմինների, առաջին հերթին դատախազության նկատմամբ: