Ինչ է ասել Գևորգ Կոստանյանը «Սասնա ծռերից» (տեսանյութ)
«Ես ասել եմ, որ եթե հանցագործություն կատարած անձինք 218՝ շենքեր շինություններ գրավելու, 219՝ պատանդ վերցնելու հոդվածներով են մեղադրվում, վայր դնեն իրենց զենքերը և հանձնեն շենքեր շինությունները, պատանդներին բաց թողնեն, ըստ քրեական օրենսգրքի, ենթակա չեն քրեական պատասխանատվության, եթե իրենց արարքներն այլ հանցակազմի տարրեր չեն պարունակում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Սասնա ծռերի դատավարությանը հետևու՞մ է, բացի այդ նա ասել է ՝ «Սասնա ծռերից», ով զենքը վայր դնի և հանձնվի ավելի մեղմ կլինի պատիժը:
Նա հավելեց, որ ինչ ասել է, տառացի մեջբերված է եղել քրեական օրենսգրքից: «Թե հիմա ինչի չի կիրառվում, կամ ում հանդեպ չի կիրառվում, այդ ես տեղյակ չեմ, որովհետև դատավարություններին չեմ հետևում»,- ամփոփեց Կոստանյանը: