09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա. Փաշինյանի փոխաբերական հարցադրումը Մուկուչյանին

«Բնության մեջ վարչական ռեսուրսի չարաշահում գոյություն ունի՞, թե՞ ոչ, թե՞ դա մութ ուժերի չար երևակայության ու դավադրության արդյուքն է»,- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ-ի տարեկան գործունեության հաշվետվության քննարկմանը դիմելով ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հարցրեց Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Դպրոցի տնօրենն ի՞նչ կարող է անել, աշակերտի ծնողին կարո՞ղ է ցուցակում ներառել և դա անել աշխատանքի ժամին: Ո՞րն է վարչական ռեսուրսի չարաշահումը, ձեր ասած վարչական ռեսուրսի չարաշահումը կատվի է նման, ոնց գցում ես, ոտքերի վրա է կանգնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս ամենը պատգամավորին հիշեցնում է Սովետական շրջանի ասացվածքը, երբ պաշտոնապես հայտարարվել էր, թե Սովետական միությունում սեքս չկա: «Հիմա ասածով ստացվում է՝ վարչական ռեսուսրի չարաշահում չկա»,-նկատեց նա:

ԿԸՀ նախագահ նախագահն արձագանքեց, թե բնականաբար կան երևույթներ, որոնք սահմանված կարգով կարող են չաշարահում որակվել, բայց հանձնաժողովին ներկայացված թղթերում, որը գտնվել են անհայտ աղբյուրից կամ աղբարկղից, հիմք չկար: «Ես կարծում եմ՝ ներկայացվածի տիրույթում այլ բան հանձնաժողովը չէր էլ կարող անել, որևէ մեկին արդարացնելու խնդիր դրված չէր, չէր էլ կարող լինել»,-շեշտեց նա: Փաշինյանը նշեց, թե օրենքում գրած է, բայց երբ իրենք են նայում՝ վարչական ռեսուրսի չարաշահում կա, երբ Մուկուչյանն է նայում՝ չկա: «Հիմա տեսողության հարց է: Հիմա կարա՞ք, ասեք՝ ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա, նկատի ունեմ ընտրակաշառքը և վարչական ռեսուրսի չարաշահումը, եթե ասեք՝ չկա, մենք ի գիտություն կընդունենք»,-արձագանքեց Փաշինյանը: Տիգրան Մուկուչյանը նշեց, թե իրենք որոշումը նշված հարցերի վերաբերյալ ընտրությունների գնահատականում ամփոփել են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ