«Թբիլիսիի միջադեպի հետ կապված՝ դիմել ենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա»
«Թբիլիսիում տեղի ուենցած միջադեպից հետո հայկական մի քանի լրատվականներում սխալ տեղեկություններ տարածվեցին, ինչը բավականին տհաճ էր: Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում մրցում էր վրացի ըմբիշի հետ, ով այնքան էլ ճանաչում չունի, միջազգային մրցումների մասնակից է, բայց դասակարգումով շատ հետ է մնում Ալեքսանյանից ու այդ ըմբիշի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին: Մրցման 5 րոպե 16-րդ […]





































