10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Նախարարությունները նման են էն անկարող ամուսնուն»

Եկել եմ ասեմ, որ եթե բոլոր նախարարությունները՝ սոցապ, կրթության, առողջապահության, պաշտպանության ու մյուսները, եթե նամուսով աշխատեին, ապա էսքան ահռելի քանակությամբ մարդիկ չէին թակի կիսաբաց լուսամուտների դուռը։
Անապահովների խնդիրների հետ ամեն օր եմ առընչվում, ու մեծ մասը հայտնվելով անելանելի դրության մեջ, փոխանակ գործի օրենքով, դիմի համապատասխան մարմիններին, միանգամից վազում է կիսաբաց լուսամուտներ։
Հիվանդ են՝ հայդե կիսաբաց…
Սոված են՝ կիսաբաց…
Տուն չունեն՝ կիսաբաց…
Կինը դավաճանել ա՝ Րաչ ջան, արի մանրամասն պատմեմ…
Սխալ դատավարությունա եղել՝ Րաչ ջան…
Մարդասպանություն ա եղել՝ Րաչ ջան…
Դպրոցում խնդիրներ կան՝ Րաչ ջան…
Ու հարցերը լուծվում են գեղական կարգով՝ ալամ աշխարհին արի պատմի պատմությունդ, մենք քեզ կտանք կորեկ ու գարի։
Ես համարում եմ, որ ամոթ ա մեր բոլոր նախարարություններին, որոնք հասարակ քաղաքացու հոգսը երբեք չեն հոգում, քաղաքացին էլ առանձնապես լուրջ չի ընդունում իրենց, թռնում ա սուր անկյան ու կիսաբացի գիրկը։
Իսկ էնտեղ բոլորին գրկաբաց ընդունում են ու չպահպանելով գաղտնիության վարկածը, փռում են արևին մարդկանց կեղտոտ սպիտակեղենը, հիվանդությունները ու մնացած ամեն բան։
Նախարարությունները կարծես նման են էն անկարող ամուսնուն, որ անունը կա, ամանումը չկա, կինն էլ, հենց պետք ա լինում, հարևանի մարդու վրա է բոլոր հույսերը դնում։
Ամենասարսափելին այն է, որ նախարարությունները իրենց հերթին կարծես թե շատ գոհ ու շնորհակալ են հարեհաս հարևանի մարդուց։

 

Լալա Մանուկյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ