27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ընդդիմության անցկացրած բողոքի ցույցին մասնակցել է 1.6 մլն մարդ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «Արդարության քայլերթ» անվամբ բողոքի երթը երեկ Ստամբուլում ավարտվել է մեծ հանրահավաքով:

Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ մոտ 1.6 մլն մարդու մասնակցությունից բացի բողոքի ցույցը մեծ արձագանք է գտել նաև վիրտուալ տիրույթում, մասնավորապես Twitter սոցիալական կայքում: Նշվում է, որ հունիսի 15-ի դրությամբ #AdaletMitingi (արդարության միտինգ) հեշթեգով գրառումները Twitteri-թուրքական տիրույթում և դրանից դուրս քանակով առաջին տեղում են եղել:

Նշենք, որ ընդդիմադիրների կողմից 1.6 միլիոն մարդու մասնակցության մասին  հայտարարությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնակիցների թիվը նշելով ընդամենը 175.000:

Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուի նախաձեռնած երթը սկսվել էր Անկարայից: Հունիսի 15-ից շարունակվող երթի մասնակիցները Անկարայից Ստամբուլ հասնելու համար անցել էին գրեթե 450 կմ:

Երթի պատճառ էր հանդիսացել ԺՀԿ-ական պատգամավոր Էնիս Բերբերօղլուի 25 տարվա ազատազրկման դատապարտվելը:

Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «MİT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) բեռնատարների» գործով: Ընդդիմադիր պատգամավորը ձերբակալվել էր Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին զենք մատակարարող MİT-ի բեռնատարների նկարները «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին հանձնելու համար: (Վերջինս թերթում լույս տեսած հոդվածում հրապարակել էր այդ լուսանկարները):

Բերբերօղլուին մեղադրանք էր առաջադրվել «Պետական գաղտնի փաստաթղթերը զինվորական և քաղաքական լրտեսության նպատակով ձեռք բերելու և ահաբեկչական կազմակերպություններին (գյուլենականներին-FETÖ և Սիրիայի քրդերին -PYD) օգնելու համար»:

Առաջադրված մեղադրանքների հիման վրա դատարանը պատգամավորին նախ դատապարտել էր ցմահ բանտարկության, իսկ վերջնական պատիժը սահմանել 25 տարվա ազատազրկում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ