26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված բառացիորեն փրկեց ինձ մահվանից․ անհավանական պատմություն

Այս պատմությունը պատմել է Նովոսիբիրսկի մի բնակչուհի, գրում է icocnews.ru-ն։

«Իմ անունը Ռիտա է, ես 26 տարեկան եմ ու մկրտվել եմ այդ տարվա փետրվարին։

20 տարեկանում ես որդի ունեցա, երբ նա 6 ամսական էր, գնացի աշխատելու՝ խաղային ապարատների սրահում, եւ սկսվեց իմ բուռն կյանքը։ 

Երբ որդիս մեկ տարեկան էր, նրա հայրը լքեց մեզ։ Ես հաճախ էի փոխում բնակավայրս, աշխատանքս, ոչ մի հաստատուն բան չկար։ Ես վախեցած էի, չգիտեի ինչպես ապրել, ինչ անել․․․ Որդիս միշտ մայրիկիս հետ էր, ես չէի անհանգստանում նրա համար։

Աշխատում էի ու բուռն կյանքով ապրում, վստահ էի՝ տղաս կուշտ է, մաքուր հագնված։ Ժամանակի հետ ես սկսեցի թմրանյութեր օգտագործել, դադարեցի սիրել որդուս, ծնողներիս․․․ մի օր արթնացա ու սարսափեցի՝ ես ոչնչություն էի դարձել, ես գիտեի, որ եթե շարունակեմ նման կերպ ապրել, կամ կմահանամ, կամ բանտում կհայտնվեմ։ Ես երազում էի տարիներս հետ բերել, ամեն ինչ նորից սկսել․․․ փոխարենը հաճախ սկսեցի խոսել Աստծո հետ․․․

Մի օր եկա տուն։ Տանը միայն հայրս էր, մայրս աշխատանքի էր, որդիս՝ մանկապարտեզում։ Մտա իմ սենյակ ու սկսեցի խոսել Աստծո հետ։ Խնդրում էի նրան օգնել ինձ, փրկել, հեռացնել թմրանյութերից։ Ես այնքան անկեղծ էի աղոթում, որ նա լսի ինձ․․․

Մեկ շաբաթ անց ես պատուհանից ընկա եւ մեկ տարի անշարժ պառկած էի հիվանդանոցում։ Ինձ մոտ քիչ մարդ էր գալիս, նրանցից մեկն իմ հին ընկերուհի Լենան էր։ Նա գալիս էր, նստում կողքիս ու սկսում խոսել Աստծուց։ Երբ արդեն ունակ էի նստելու, նրա հետ եկեղեցի գնացի։ Ես այնտեղ գնացի հաշմանդամի սայլակին նստած, ու այնտեղ տեսա բարի, բաց մարդկանց, ովքեր մոտենում էին ինձ, գրկում, հաճելի ու հուսադրող խոսքեր ասում։ 

Ես սկսեցի հաճախ գալ այստեղ ու հասկացա, թե որքան կարեւոր է Աստված մարդու կյանքում։ Ես ընկերներ ձեռք բերեցի, ովքեր անտարբեր չէին իմ ճակատագրի հանդեպ։ Ես Աստվածաշունչը սովորեցի, սկսեցի հետեւել Աստծո խոսքերին, կանոններին։ Ես դարձա երջանիկ մարդ, լավ մայր ու դուստր։ 

Բժիշկներն ասում էին, որ այլեւս չեմ կարողանա քայլել, բայց Աստված օրհնեց ինձ, եւ ես քայլեցի․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ