11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Երեւանի եւ Բաքվի ավստրիական փորձը․ Независимая Газета

Ռուսական Независимая Газета-ն անդրադարձել է Ավստրիայում այսօր Ավստրիայում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը։

 Պարբերականը գրել է, որ Արցախում այժմ հանգիստ է:

«Կարող է անգամ թվալ, որ վերջին ռմբակոծությունների ժամանակ ադրբեջանցի երեխայի զոհվելը սթափեցրել է կողմերին, թեկուզ՝ ժամանակավոր: Բայց սա ժամանակավոր է։ Նման բաներ առաջին անգամ չէ, որ լինում են: Կայունության հասնելուց տարածաշրջանը դեռ հեռու է։

Այս ողբերգությունը կողմերից յուրաքանչյուրը համաշխարհային հանրությանը իր տեսանկյունից ներկայացրեց։ Ադրբեջանական կողմը մեղադրեց հայերին դաժանության մեջ։ Հայկական կողմն էլ հերթական անգամ հակառակորդին կոչ արեց առնվազն հեռացնել ծանր զինտեխնիկան բնակելի վայրերից, իսկ ավելի լավ՝ պահպանել հրադադարի ռեժիմը։ Իսկ այն, որ հայկական կողմի բացած կրակը պատասխան հարվածի բնույթ է կրում, վերջին ժամանակներս հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի զեկույցները»։

Հոդվածում անդրադարձ է արվում նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն։ Հեղինակը նշում է, որ հայ-ռուսական ստրատեգիական համագործակցության շրջանակներում ոչ մի կերպ նման գործարքները չեն տեղավորվում, չնայած նրան, որ, ըստ հեղինակի, Հայաստանն առաջին ու միակ երկիրն է, որ Ռուսաստանից հայտնի «Իսկանդերներն» է ստացել։

 

«Մաուերբախում Էդվարդ Նալբանդյանը հավանաբար ևս մեկ անգամ կվկայի հայկական կողմի հակվածության մասին՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շուրջ՝ Մադրիդի սկզբունքների համաձայն, որոնք ենթադրում են փոխզիջումային գործողություններ և բացառում են ոչ միայն ռազմական գործողությունները, այլև ռազմական հռետորաբանությունը: Նմանատիպ հայտարարություններ կհնչեն նաև Մամեդյարովի կողմից։ 

 Բայց նուրբ հարցերին /որոնց մեջ, ըստ ասացվածքի, թաքնված է սատանան/ ավանդաբար տեղեկացված կլինի բանակցությունների մասնակիցների միայն նեղ շրջանակը: Բուն բանակցությունները հնարավոր կլինի հաջող անվանել, եթե ԼՂՀ շփման գծում լարվածությունը թեկուզ մի փոքր նվազի»,- ասվում է հոդվածի մեջ։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ