27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լողավազանները վարակների փոխանցման աղբյուր /տեսանյութ/

«Հաշվի առնելով, որ աշնանը նկատվում է ամառային հանգստի պտուղները քաղած մարդկանց հոսք՝ պետք է նշեմ, որ  քաղաքացիները  պետք է հասկանան , թե ուր են գնում հանգստանալու և ինչ վտանգներ կարող են սպառնալ»,-այսօր՝ հուլիսի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սեքսապոթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Բժիշկը նկատեց, որ ծովափնյա հանգստի պայմաններում սեռավարակներով հիվանդանալու հավանականությունը ավելի քիչ է.

«Եթե հանգիստը կազմակերպվում է ավելի պասիվ տարբերակով, ապա որպես մասնագետ խորհուրդ կտամ այցելել այն լողավազանները, որտեղ ջուրը անընդհատ  փոխվում է: Այն լողավազանները, որտեղ ջուրը չի փոխվում վտանգավոր են և բազմաթիվ վիրուսների փոխանցման աղբյուր կարող են հանդիսանալ»,-նշեց սեքսոպաթոլոգը:

Վրեժ Շահրամանյանը խորհորդ է տալիս արևայրուք ընդունելու ժամանակ խուսափել սառուցառատ ֆրեշներից, որովհետև արևայրուք ընդունելիս ցանկալի է ջուր օգտագործել. «Սառը ֆռեշները կարող են հանգեցնել ստամոքսաաղիքային խանգարումների և հակացուցված են»,-ընդգծեց բժիշկը:

Գինեկոլոգ  Զարուհի Գրիգորյանն էլ նկատեց, որ ծովային հանգստի պայմաններում հնարավոր չէ հիվանդանալ սեռավարակներով:

«Լողավազաններում շատ լայն տարածում ունի սնկային ախտահարումները: Կան կանայք, որոնք դիմում են բարորակ գոյացություններով: Նման կանանց ծովափնյա հանգիստը հակացուցված է և արևայրուք ընդհանրապես չի կարելի»,-նշեց գինեկոլոգը:

Բժիշկները խորհուրդ տվեցին  ծովափնյա հանգստի գնալիս անպայման մոտը ունենալ ՝հակասեպտիկ լուծույթներ և մարսողական համակարգի խնդիրներից խուսափելու համար համապատասխան դեղեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ