07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչի համար է անհրաժեշտ երեխային վարսակի շիլայով կերակրել

Վարսակը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը թե մեծերի, թե երեխաների համար: Այն իր մեջ վիտամինների այնպիսի փունջ է պարունակում, որոնք դրական են ազդում օրգանիզմի էներգիայի պաշարների վրա, իջեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, բարձրացնում են տրամադրությունն ու անգամ երկարացնում են մարդու կյանքի տեւողությունը: Ամերիկացի գիտնականները եկել են եզրահանգման, որ մանուկ հասակում պարբերաբար վարսակի շիլայի օգտագործումը հետագայում […]

«Բա ո՞ւմ համար ենք մենք, և որտե՞ղ է հայկական դիվանագիտությունը» (տեսանյութ)

Ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է տեսակետին, թե մեր դիվանագիտական ու ռազմավարական դիրքորոշումներն ու դիվանագիտությունը պիտի փոխվեն, պիտի նախահարձակ լինենք շատ անգամ: Մանրամասները` տեսանյութում:

«Երևան Սիթի Տուր» -ի շրջանակում կգործի նոր՝ «Գիշերային Երևան» երթուղին

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի: Օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը […]

Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ և մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ: ՀՀ ՊՆ հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է […]

Ընտրություններից հետո բիզնեսը սպասումների մեջ է (տեսանյութ)

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասում է, որ ընտրությունների ժամանակ շրջանառության մեջ դրված գումարների արդյունքը տեսնում ենք հենց ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների մեջ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս գումարներն ազդեցություն են ունեցել տնտեսության մեջ:

Բրյուսովի անվան համալսարանում 30 մլն դրամի գույք է հափշտակվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակա-գիտական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30.209.096,9 ՀՀ դրամի չափով պակասորդ: Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ […]

Սպանություն Նոր Հաճնում. ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Հաճնում 60-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին: 2017թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 09:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում: Անմիջապես […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Մալաթիա փողոցը, Նոյ թաղամասը, 16-րդ թաղամասի 42, 45, 46, Լենինգրադյան փ. 31 Բ,Գ,Դ, շենքերը, Խորենացի փ. 43 Ա,Բ, 45 Ա,Բ շենքերը և 47շենքի 6-ից-8-րդ մուտքերը, Տիգրան Մեծ պող. 4/1, […]

Պետբյուջեով հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետն այսուհետ կսահմանվի 5 տարի

Հանրապետության ավտոճանապարհների` պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակի բարելավման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն։ Մինչև այժմ հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և երկու տարի պայմանագրային։

Մեկնարկում է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

2017 թվականի օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցողլավագույն մարզիկ» մրցույթը:  Մրցմանը մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական,հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցելու են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:  Մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 11.00-ին, հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին կհանձնվեն գավաթներ և շնորհակալագրեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի