29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Քուրդիստանի ձևավորումը մեզ համար վտանգ չի ներկայացնում»

«Իրաքյան քրդական հանրաքվեից հետո վստահ չեմ, որ կլինեն իրական քայլեր, որովհետև որոշակի նախանշաններ կան, որ Քրդստանի ինքնավար շրջանի ղեկավարությունը նպատակ ունի հանրաքվեն իրականացնել քաղաքական նկատառումներով, ոչ թե անկախացման համար: Նրանց առաջնահերթ խնդիրն է հասնել նրան, որ համաշխարհային կարծիքն ու մեծ տերությունը համակերպվեն սրա հետ, որպեսզի ստեղծվի իրական Քուրդիստան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով սեպտեմբերի 25-ին Իրաքյան քրդստանում կայանալիք հանրաքվեի մասին:

Henaran.am-ի դիտարկմանը, թե նույնիսկ Արևմուտքն է կողմ այս պետության ստեղծմանը, նա արձագանքեց, որ կողմ են, սակայն Ամերիկան պաշտոնապես դիմել է, որպեսզի տեղափոխեն օրը գարնանը, քանի որ կան առաջնահերթ խնդիրներ, որոնցից մեկն էլ իսլամական պետութան դեմ պայքարն է: «Ամերիկացիները նույնպես պաշտոնապես չեն աջակցում այս գործընթացին»:

Մեր հարցին, թե հայերի համար ինչպիսի քայլ է սա, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Ողջունելի է, որ վերջին ժողովուրդը մեր տարածաշրջանում, որ չունի պետականություն, մի քայլ է անում դեպի պետականություն, մեր քաղաքական դիվանագիտական տեսակետից այս գործընթացն անմիջական վտանգ չի ներկայացնում: Հայերն ունեն բավական մեծ իրավունքներ այնտեղ, խոսակցություններ կան նույնիսկ, որ հայերենը պիտի լինի պաշտոնական լեզուների թվում, լավ վերաբերմունք կա հայերի նկատմամբ, ինչը նշանակում է, որ սա մեզ համար վտանգավոր գործընթաց չէ»:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է անկախացման գործընթացին: «Թուրքիան կփորձի որոշակի ազդեցություն ունենալ Քուրդիստանի վրա, վերջինիս համար էլ շատ դժվար է լինելու, քանի որ մինչև հիմա էլ օգտագործում է Իրաքի հնարավորությունները, Թուրքիայից պիտի օգտվի նա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ