29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կարող ա շարժիդ հետևում էի». նոր մանրամասներ «Զինված խմբի» գործից

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում   շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ դատարանը գտնվում է մեղադրյալներին  քննելու փուլում:

Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց  Հակոբ Գրիգորի Հակոբյանը, որը արդեն  դատապարտյալ է և պատիժը կրում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

Նա հայտնեց, որ չի հիշում՝ Արթուր Վարդանյանը զենք կրել է, թե ոչ: Արթուրը բազմաթիվ անգամ օգտվել է տաքսի ծառայությունից:  Նա նրան անգամ Ստեփանակերտ  է տարել:

Ամբաստանյալ Հակոբյանը ընդգծեց, որ ինքը Արթուրից փողի ակնկալիք չի ունեցել, սակայն վերջինս խոստացել էր օգնել իրեն որդու ծառայության հարցում:

Արթուր Վարդանյանը Հակոբ Հակոբյանի համար հեռախոս է գնել , սակայն զանգերի հարցում արգելք չի դրել:Հակոբյանը հայտնեց, որ մի քանի անգամ զենք է տեղափոխել Արթուրի համար, սակայն նրա հետ ուրիշ հարցերի շուրջ զրույցներ չի ունեցել:

«Քանի սկսել եմ ճիշտ խոսել, ասեմ՝ զենքը մեջը գնացել եմ Հայր Անտոնի հետևից, բայց նա զենքի մասին ոչ մի բան չի իմացել: Ես էլ զենքը չեմ տեսել, քանի որ սումկի մեջ ա եղել»,-նշեց ամբաստանյալը:

Ամբաստանյալ Հակոբյանը պատասխանեց Արթուր Վարդանյանի հարցերին:

«Եղել է, որ քո մեքենայից իջնեմ ու ուրիշ մեքենա նստեմ»,-հարցրեց Արթուր Վարդանյանը:

«Կարող ա շարժիդ հետևում էի, քո հետ ինչ ունեի կիսելու»,-արձագանքեց ամբաստանյալը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ