29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես անենք, որպեսզի Սուրբ Հոգին բնակվի մեր մեջ

«ԵՐԲ ՔԵԶ ԶՍՊՈՒՄ ԵՍ ՄԱՐՄՆԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ, ԱՅՆԺԱՄ ՀԱՐԱՏԵՎՈՒՄ ԵՍ ՀՈԳԵՎՈՐԻ ՄԵՋ․․․»

Արդ, նախ, ամենից առաջ, հոգա խորհուրդների մաքրության համար, որի մասին ասում է մարգարեն. «Աստված փառավորված է իր սրբերի խորհուրդներում»: Ինչպես որ ծառան սպասում է իր տիրոջ հրամանին, այնպես էլ բոլոր զգայարանները կառավարվում են խորհուրդների միջոցով, քանզի բարին նախ խորհում են և ապա գործում, ինչպես դարձյալ ասում է մարգարեն.
«Հղացավ ցավեր և ծնեց անօրենություն»:

Երբ քեզ զսպում ես մարմնավոր խորհուրդներից, այնժամ հարատևում ես հոգևորի մեջ, և միտքդ լուսավորվում է: Երբ խորհուրդները գալիս են, դու զարհուրիր, մարտնչիր, խոստովանիր և ապաշխարիր, որ նրանց չընտելանաս ու
սովորես, այլ հաղթես:

Փոքր մի համարիր խորհուրդների հանցանքները, քանզի հպարտությունը, նախանձն ու ատելությունը խորհուրդներով են լինում և սրանք մեծամեծ մեղքեր են: Ինչպես որ քանի դեռ թշնամին ամրոցից հեռու է, հեշտությամբ կարելի է զգուշանալ նրանից, իսկ երբ հարձակվելով գրավի ամրոցը և ներս մտնի, այնժամ դժվար է այնտեղից նրան հանել, այդպես և դու, քանի դեռ խորհուրդների պատերազմը մտքիդ ամրոցից հեռու է, զգուշացիր նրանից, իսկ երբ հարձակվելով գրավի ամրոցդ և ներս մտնի, այնժամ առավել նեղություն կպատճառի
քեզ: Ուստի դու զորացիր ու խորհուրդներդ միշտ աստվածահաճո պահիր, որպեսզի Սուրբ Հոգու տաճար դառնաս։

ԱՆԱՆԻԱ ՎԱՐԴԱՊԵՏ ՆԱՐԵԿԱՑԻՆ ստեղծագործել է 10-րդ դարում և եղել է Սբ․Գրիգոր Վարդապետ Նարեկացու հոգևոր ուսուցիչն ու մոր հորեղբոր որդին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ