04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հարեւան երկրին հարիր հայտարարություն չէր

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, այսօր լրագրողների հետ հանդիպանը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն, դրա քաղաքական մեկնաբանություններին ու շահարկումներին, նշել է, որ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու որոշումը չի կարող որևէ կերպ փոխել ոչ Ռուսաստանի, ոչ էլ ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունը:

Նա նշել է, ոչ զորավարժություններին չմասնակցելու մասին որոշման մասին պետք է նախապես հայտարարվեր, հակառակ դեպքում տեղի ունեցավ, այսպես կոչված, «կուրիոզ», որի ամենամեծ շահարկողը Վրաստանն էր:

«Սա բարեկամ երկրին հարիր հայտարարություն չէր, պատկերավոր ասած՝ նման քայլով Վրաստանը բանանի կեղև է դնում Հայաստանի ոտքերի տակ։ Ընկերներն այդպես չեն վարվում։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ այդ իրադարձություններից անմիջապես հետո Վրաստանը ակտիվացավ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցության շրջանակում եւ նորից հանդես եկավ Ղարաբաղի դեմ դիրքորոշմամբ»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ