07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աղոթք հիվանդների համար

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»: Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով […]

Երկնավոր Հայր, շնորհիր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի

Երկնավո՛ր Հայր, ազատի՛ր գերվածներին և փրկի՛ր բանտարկվածներին, նավորդներին բարվո՛ք առաջնորդիր և ծովի ալիքներից փրկի՛ր, ճանապարհորդներին անխռով իրենց աշխարհն ու ժառանգությա՛նը վերադարձրու, ազատի՛ր դիվահարներին, առողջացրո՛ւ հիվանդներին և այլ ախտերով տառապողներին փորձանքներից փրկի՛ր, համբերողներ ու իմաստուններ դարձրու իրենց վշտի պահին: Շնորհի՛ր աղքատներին համբերության սուրբ վարք, շնորհի՛ր փարթամացած մեծատուններին ողորմած, բարի ու գթառատ հոգի, նաև պարգևի՛ր կատարյալ սեր աղքատների […]

Ի՞նչ արժե մեկ հոգեթերապիան․ հոգեբանին դիմելը՝ ճոխությո՞ւն

Ըստ հոգեբան Նարինե Պետրոսյանի՝ վերջին տասը տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ձևավորվել է հոգեբանին դիմելու մշակույթը: Henaran.am-ի հետ զրույցում հոգեբանը նշեց, որ տարեցտարի դրական տեղաշարժ է նկատվում. հոգեբանական ծառայություններից օգտվողների թիվը մեծանում է, քանի որ մարդիկ այլևս չեն կոմպլեքսավորվում հոգեբանին դիմելուց: «Հոգեբանին դիմելը բարդ խնդիրը քաղաքակիրթ ձևով լուծելու տարբերակ է: Այսօր վստահաբար կարող եմ ասել, […]

ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը քիչ առաջ հռչակագիր է ստորագրել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը: Նշվում է, որ այսպիսով Այովան դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հռչակագիրը, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց […]

Իսկ ու՞ր է Աստված

«Հավատով է, որ Աբրահամը, երբ կանչվեց, հնազանդվեց և գնաց այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց և չգիտեր՝ ուր էր գնում… Հավատով է, որ Աբրահամը իր փորձության մեջ Իսահակին որպես զոհ մատուցեց…  Քանզի իր մտքում մտածեց, թե Աստված կարող է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին» (Եբր. ԺԱ 8, 17,19)։ Աբրահամի պատմությունը շատ ուսանելի […]

Մեր լեզուն հետ է ընկել ժամանակից, չի արտացոլում ժամանակի ոգին, բարքերը

Մենք երկար ժամանակ պետություն չենք ունեցել և լեզուն մեր ինքնությունը պահող քիչ ինստիտուտներց է եղել։ Դրա համար օտար բառերի հայաֆիկացումը խորը արմատներ ունի, իսկ հայոց լեզուն դարձել է կուլտ։ Այսօր մենք ունենք պետություն և մեր լեզուն նորոգվելու, արդիականացվելու կարիք ունի։ Մեր շրջապատում գրական հայերենով խոսող մարդը եզակի նմուշ է։ Ինչո՞ւ։ Մենք չե՞նք սիրում մեր լեզուն, […]

Օգնիր Տեր, որ Քեզ չուրանամ

Օգնիր ինձ  Տեր իմ,որ Քեզ չուրանամ, որ չկուրանամ աշխարհի փայլից:Օգնիր ինձ, Տեր իմ,որ չթուլանամ, որ չհեռանամ Քո օրհնությունից: Օգնիր խնդրում եմ, որ ես, տարբերեմ բողոքն`աղոթքից, վախը`զղջումից , և անհոգությունը՝ վստահությունից: Եվ փոխիր, Տեր  վախս քաջության, երկմտությունս՝ հաստատ հավատքի, անհուսությունս՝ անսասան հույսի, և թուլությունս`անխախտ զորության: Տուր Տեր, որ նստեմ մոտ քո ոտքերի, ոչ թե սեղանի պատվավոր […]

Ամերիկացի նախորդ համանախագահը այս նույն տեքստը դեռ 2014-ին էր հնչեցրել

Ղարաբաղյան խնդրից ու դրա կարգավորման ընթացքից պրիմիտիվ տեղեկացված մարդու համար Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունը որևէ էմոցիա չի առաջացնում։ Պատճառն առավել քան պարզ է, այդ տեքստում չկա որևէ նոր բան, որ ասվեց կամ առաջարկվեց։ Տարիներ շարունակ հենց այդ տեքստն է եղել հայտարարությունների բովանդակությունը։ Մենք կարդացել ենք, արել հետևություններ ու շարունակել ապրել և աշխատել։ Այժմ […]

Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում. Կարեն Միրզոյան

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերին։   «ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։   Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի