04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երկու երկրները տեղյակ չեն միմյանց շուկաներից․ Բրազիլիայի դեսպան

ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը, անդրադառնալով հայ-բրազիլական հարաբերություններին, նշեց, որ առաջնահերթ է երկկողմ տնտեսական հարաբերությունների բարելավումը, քանի որ մինչ օրս ներդրումային ծրագրեր ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Բրազիլիայի կողմից չեն եղել։

«Երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում ավելի ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները, սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ երկու երկրները տեղյակ չեն միմյանց շուկաներից»,- ասաց նա։ 

Դեսպանի խոսքով՝ Բրազիլիան  հետաքրքրված  է Հայաստանի  հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներով եւ ցանկություն ունի ներդրում անել։

 «Մենք ուսումնասիրություններ ենք կատարել եւ գտել ենք գործունեության այնպիսի ոլորտներ, որոնք կարող են հետաքրքիր լինել կողﬔրի համար, ինչպես օրինակ՝ գգյուղատնտեսության եւ հանքաարդյունաբերության ոլորտներում։ Բրազիլիան կարող է բավականին ﬔծ ներդրում ունենալ Հայաստանում: Բրազիլիան, լինելով սնունդ, գյուղատնտեսական մթերք արդյունահանող հիﬓական երկրներից ﬔկը, Հայաստան է արտահանում մասնավորապես մսամթերք, շաքար եւ կակաո»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է  Հայաստանից  Բրազիլիա արտահանումներին, Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյի խոսքով՝ Հայաստանն արտահանում է հանքային նյութեր,  քիչ քանակությամբ սարքավորումներ, տեքստիլ արտադրանք:

«Բրազիլիան ներկրում է բջջային հեռախոսներ, համակարգիչներ, ՏՏ տեխնոլոգիաներ, և Հայաստանը իր զարգացած ՏՏ ոլորտով կարող է իր տեղը գրավել մեր շուկայում»,- ասաց դեսպանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ