Մեկնարկել են խաղողի մթերումները
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են խաղողի մթերումների գործընթացը: Մասնավորապես՝ ՀՀ Արարատի մարզում մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Մրգավանի մթերման կետում, «Բագրատ գրուպ» ՍՊԸ-ն՝ «Մրգանուշի գինու կոնյակի գործարան» և «Տավինկո» ՍՊԸ-ների մթերման կետերում, «Արարատի […]





































