11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սարսափ․ մայրը որդիներին խորովել է ջեռոցում

ԱՄՆ Ջորջիա նահանգի 24-ամյա բնակչուհին ձերբակալվել է երկու մանկահասակ երեխաների դաժան սպանության համար։ Ոստիկանների տվյալներով՝ բազմազավական մայրը իր մեկ եւ երկու տարեկան որդիներին մցրել է ջեռոցն ու խորովել նրանց։ Դրանից հետո նա երեխաների դիերը ցույց է տվել նրանց հորը՝ վիդեոչաթի միջոցով։  Տղամարդն անմիջապես դիմել է ոստիկանություն։  Ոստիկանները պարզել են, որ կինը հոգեկան հիվանդություն ունի, սակայն […]

Էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը դրական կանդրադառնա մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մասնակցել է «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» թեմայով շնորհանդեսին, որին ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են  արդարադատության նախարարության կողմից Եվրոպական միության աջակցությամբ  էլեկտրոնային արդարադատության ոլորտում ներդրված էլեկտրոնային կառավարման  ծրագրերը, որոնք ուղղված են պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների […]

Տաքսու վարորդները պահանջում են Վահան Մարտիրոսյանի հրաժարականը

Այսօր անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա էին արել․ վերջիններս պահանջում են Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրաժարականը: «Այս նախարարը բացարձակ չի տիրապետում ոլորտին»,- նշեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի։ Ասում են՝ տաքսիներն առավելագույնը 6 տարվա հնություն պիտի ունենա, բայց մի՞թե դա ասողները չեն գիտակցում՝ այս ժողովրդի վիճակը վատ է», – լրագրողների հետ զրույցում նշեց […]

Վարույթ է ընդունվել պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կատարված առերևույթ հանցագործության` պաշտոնեական […]

Այս տարվա տնտեսական ցուցանիշները հուսադրող են. Խոսրով Հարությունյան

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը 2017 թվականի ինն ամսներին  գրանցված տնտեսական ցուցանիշները հուսադրող է համարում: Այս մասին նա հայտնել է այսօր՝ հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Հարությունյանի խոսքով ` առկա է գործարար մեծ ակտիվություն՝ 6- 6.1 տոկոս, բյուջեյի եկամուտների գերակատարում:  «Առաջին անգամ բյուջետային քաղաքականության մեջ շատ հստակ արձանագրվում է, որ […]

Հայտնաբերվել է 30-ամյա նախրապանի դին

Փրկարարներն այսօր ժամը 11:50-ի սահմաններում հայտնաբերել են 30-ամյա Ս. Պ.-ի դին, ով ավելի վաղ որոնվում էր Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում եւ Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում։ Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ երեկ՝ ժամը 22:35-ին ահազանգ են ստացել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր եւ չի վերադարձել, նրա […]

«Երբ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի, ավիատոմսերի գները կնվազեն, վիզային ռեժիմի ազատականացում կլինի»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով    Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝   ընդգծեց՝  եթե հրապարակում ես նման համաձայնագիր, ապա այլ խաղացողներին ասում ես՝ եթե ասելիք ունեք, այսօր ասեք. «Օրինակ՝ եթե Ռուսաստանն ունի դիտողություններ, թող բաց ասի։ Հասկանալի է, որ առևտրի ոլորտում ԵՏՄ շրջանակներում կան խաղի կանոններ, որոնք գուցե հակասում […]

Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր. Օրհան Փամուք

Գերմանիայում լույս է տեսել նոբելյան մրցանակակիր թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի  «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը: Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  գրքի շնորհանդեսին մասնակցելու  նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին: Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Փամուքը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում […]

«Գաղտնիության շղարշը բացվեց»

Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը  համաձայն չէ այն տեսակետի հետ, թե  Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախագիծը հրապարակվել է հասարակական լսումների կամ քննարկումների համար: «Երևի թե այն հրապարակվեց նաև, որպեսզի առկա մտավախությունները և այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանում, փարատվեն»,-   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ  հայտնեց Հովհաննես Իգիթյանը։ «Լավ է, որ […]

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համաձայնեցրած է Ռուսաստանի հետ»

«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող երկու կողմերը համաձայնություն են տալիս», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Բանախոսը շեշտեց՝   ակնհայտ է՝  և՛ ԵՄ հանձնաժողովը, և՛ Հայաստանի կառավարությունը շահագրգռված են համաձայնագիրը հրապարակելու հարցում,   իսկ  դա նշանակում է, որ գոնե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի