Մանկապարտեզի շենքում պատանդառուի հետ գտնվում է 3 տարեկան երեխա. կան վիրավորներ․ նոր մանրամասներ
Արմավիր քաղաքից NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ մանկապարտեզի շենքում այս պահին պատանդառուի հետ գտնվում է 3 տարեկան երեխա: Նրա հետ բանակցություններ է վարում Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանը:
NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդը վնասել է նախկին կնոջը եւ զոքանչին, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Նա կնոջը վնասել է մանկապարտեզի մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տղամարդը ներխուժել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ու պատանդ վերցրել ներկաներին։
Նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Նա պահանջում է հանդիպում նախկին կնոջ եւ երեխայի հետ: