ՌԴ-ում Հայաստանի քաղաքացին կրակել է մի տղամարդու վրա
Ռուսաստանի Նաբերեժնիե Ժելնի քաղաքի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղացի մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց, գրում է kznlive.ru-ն։ Պարզվել է, որ տղամարդու վրա կրակել է այնտեղ հանգստացող Հայաստանի քաղաքացին։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան: Հայտնի է դարձել, որ 2 ընկերախումբ ռեստորանից դուրս են եկել փողոց ծխելու: Այնտեղ մի տեղացի պատահաբար ուսով դիպել է տղամարդուն: […]





































