«Ինձ ձերբակալեցին Էրդողանի խոսքերից հետո»
Թուրք գործարար, հասարակական գործիչ, «Anadolu Kültür» և «İletişim Yayınları» թուրքական կազմակերպությունների նախագահ Օսման Քավալան բանտից հայտարարություն է արել իր ձերբակալության մասին: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ կալանավորվելուց հետո արված առաջին հայտարարության մեջ Քավալան նշել է, որ իր ձերբակալությանը նախորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրեն թիրախավորող խոսքերը: Հիշեցնելով, որ Էրդողանն իր հասցեին «Թուրքիայի Սորոս» արտահայտությունն էր կիրառել՝ […]





































