17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մեր բանակը ճորտատիրական չէ, զինվորներն էլ ճորտեր չեն»

  «Մեր հայրենակիցներին պետք է մոբիլիզացնել։ Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ այստեղ պիտի ապրի 8 միլիոն հայ։ ՀՀ-ն հայերի համար պետք է լինի դրախտ։ Նրանք պետք է այստեղ ուզենան ապրել, որպեսզի մենք բանակը համալրելու խնդիր չունենանք։ Այդ պարագայում բանակը համալրելու խնդիր չի լինի, և բանակում կծառայեն կամավոր-պարտադիր զինվորական ծառայության սկզբունքով։
Մեր բանակը ճորտատիրական չէ, զինվորներն էլ ճորտեր չեն։ Նրանք ազատ քաղաքացիներ են։ Չի՛ կարելի նրանց պատժել ու որպես պատիժ՝ ուղարկել բանակ», – անդրադառնալով ուսանողների կազմակերպած բողոքի ակցիային ու դասադուլին՝ Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Հիշեցնենք՝ ուսանողները պահանջում են չհանել տարկետման իրավունքը։

«Զինապարտության մասին խոսելիս պետք է ասեմ՝ ես Իսրայելում գործող տարբերակի կողմնակիցն եմ։ Օրենքը պետք է լինի այսպես․ բոլոր արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում, բայց կան ենթաօրենքներ, երբ կրոնական, առողջական, մշակութային նկատառումներով կարելի է որոշ մարդկանց ծառայությունը հետաձգել կամ ազատել զինվորական ծառայությունից։

Այսինքն՝ պարտադիր զինվորական ծառայությունը պետք է լինի պարտադիր-կամավոր։
Եթե քաղաքացու 18 տարին լրանում է, նա գնում է զինկոմիսարիատ, ասում է ՝ չեմ ուզում դեռևս ծառայել, զինվորական կոմիսարը նույնիսկ չպիտի հարցնի՝ ինչու, պետք է ասի՝ գնա՛։ Հետո թուղթ են գրում, որ այս մարդը դեռևս չի ուզում պաշտպանել հայրենիքի սահմանները։ Հետո, երբ լրանում է այդ մարդու 20 կամ 25 կամ 27 տարին, նա ներկակացնում է, ասում է՝ ուզում եմ ծառայել։ Այդպիսի օրենք գիտեմ Իսրայելում։ Երկքաղաքացիություն ունեցողները հենց այդ կանոնով են գնում ծառայելու։ Երբ պատրաստ են լինում ծառայելու, ներկայանում են Իսրայելի զինվորական կոմիսարիատ՝ երեք տարի ծառայելու պայմանով․ այնտեղ երեք տարի են ծառայում բանակում։ Պայմանագիրը կնքվում է 4 տարով, որովհետև զորացրվելուց հետո Իսրայելում նախկին զինվորականը հանվում է առաջին կարգի ռեզերվ։ Նա պիտի անընդհատ պիտանի լինի ծառայության ու իրավունք չի ունենում այդ ժամանակահատվածում բացակայել Իսրայելից։ Ինձ այդ օրենքն է դուր գալիս։ Ակսինքն՝ երբ քաղաքացին ազատվում է իր զործերից, ասենք՝ ԱՄՆ-ից գնում է Իսրայել, 4 տարվա պայմանագիր է կնքում, որից 3 տարին գնում է ծառայության։ Ա՛յ դա ես լավ օրենք եմ համարում։ Ու պետք չէ 27 տարին սահմանափակում դարձնել։ Կարելի է ընդլայնել այդ 27 տարին։ Ես սուպեր-տարկետում եմ առաջարկում։

Այսինքն՝ երբ մարդն ասում է՝ դեռ չեմ ուզում ծառայել, դու ասում ես՝ քեզ կուղարկենք սահման։ Դա պատիժ չպիտի լինի կամ բանտ։ Հայրենիքը պաշտպանելն ազատ մարդու գործ է։
Հնարավոր է՝ տվյալ մարդը այդ ժամանակահատվածում ընտանեկան խնդիր ունի կամ մեկ այլ խնդիր։ Այդ ժամանակ թող նա զինկոմիսարիատ գնա, ասի, որ իր ծառայությունը հետաձգեն։ Հետո, երբ այդ տղան պատրաստ կլինի, այդ ժամանակ թող գնա ու կամավոր-պարտադիր ծառյության անցնի։ Հայկական բանակը պետք է գայթակղիչ լինի բոլորի՝ այդ թվում սփյուռքահայերի համար։ Եթե մարդը չի ուզում ծառայել, ճորտատիրության նման կարգավիճակ չպետք է ստեղծվի։ Մեր զինվորական օրենքները դեռ մնացել են սովետական միության ճորտատիրական օրենքները։ Եկատերինա Երկրորդի ժամանակների զինվորական օրենքներն են դեռ գործում այստեղ», – նշեց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ