Միանշանակ պիտի շուտով խառնվի ոստիկանությունը
Ուսանողական ցանկացած պոռթկում պիտի նորմալ ընդունվի բոլորի կողմից ,հատկապես երբ հարցը բանակին է վերաբերում: Նորմալ է նաև այն փաստը, որ ուսանողների և փորձառու քաղաքական գործիչների հանդիպումների ժամանակ ,քաղաքական գործիչների հարցադրումներն ու պատասխաններն էլ ավելի հստակ,կշռադատված և կոնկրետ պետք է լինեն :Բայց ցավալի է այն ,որ կրկին հասարակությունը չունեցավ այն ընդդիմադիր դաշտի օգնությունը,որը հարցն ավելի իրավական դաշտ տանելու, մարդանց ներհոսքը ու ապագա այս փոռթկումները ամբոխի չվերածելու ճանապարհներ պիտ ցույց տար : Ցավալի է ,երբ ընդդիմության շրջանակներում այս փոռթկումը չեն ցանկանում ճիշտ ուղղությամբ տանել՝ եթե սխալ, է իրազեկել,եթե ոչ ապա օգնելով հարցը տաքարյունությունից տանել ավելի իրավական մակարդակի բարձրացման : 5,10,18,25,35,45,55,60 և 70 տարեկան մարդկանց բարձրացրած հարցերը ստանում են տարբեր լուծումներ և 18 տարեկանից բարձր տարիքր մարդը ,հատկապես տղամարդը, պետք է հարցը բարձրացնելուց առաջ հստակ գիտակցի այդ հարցի կշիռը,գնահատի ռիսկերը և հետագա անելիքների մասով իրեն վրա պատասխանատվություն կրի իր իսկ բարձրացրած հարցերի լուծումները ստանալու և չստանալու դեպքում :Բայց ,18 տարեկան տղաների կողքին պիտի կանգնի հասարակության այն շերտը, ( հատկապես քաղաքականդաշտի ,այս դեպքում օրինակ ընդդիմական դաշտի ներկայացուցիչները) , և միասին պետք է պետությանն օգնեն որպեսզի բոլոր հարցերին խելամիտ լոծում տրվի:
ՀԳ. …երկարատև դասադուլների արդյունքում ,եթե չկա կոնկրեկ հարցադրումների փաթեթ և չկա ոչ տաքարյուն մարդկանցից բաղկացած աշխատանքային խումբ,ապա միանշանակ պիտի շուտով խառնվի ոստիկանությունը,իսկ ոստիկանությունը իհարկե երբեմն հասարակությունը ոչ թե սիրելու,այլ կարգի հրավիրելու գործառույթ ունի: