02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Եթե իշխանության մեջ չես, այլ օրենքներ են գործում, ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում

«Տնտեսապես մենք չենք ինքնադրսևորվում Եվրոպական միության հետ հարաբերություններում, որովհետև մեզ այլևս լուրջ գործընկեր չեն ընկալում, մեզ ձայն չեն տալիս, վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ դիվանագիտական ատյաններում այնպիսին է, որ դուք Ռուսաստանի սատելիկն եք և որևէ կարծիք էլ չեք կարող դրսևորել այդ քաղաքական ոլորտներում»,-Henaran.am-ի հետ զրուցում ասաց երգահան, երաժիշտ Վահան Արծրունին: Ըստ նրա՝ միջազգային ատյաններում միշտ մեր […]

Եթե վստահես Աստծուն

Պետք է մինչև վերջ վստահես Ինձ: Պետք է պատրաստ լինես` քո վստահությունը պահել մինչև վերջին ժամը: Պետք է ապավինես նույնիսկ այն դեպքում, երբ դու ոչինչ չես կարող տեսնել… Պատրաստ պետք է լինես, Իմ ծառա Աբրահամի նման, մագլցելու այն նույն Զոհի Բլուրը. գնալով հասնելու մինչև վերջին վայրկյանը` նախքան ստանալն Իմ Ազատագրումը: Այս վերջնական Փորձառությունը պետք է ապրեն […]

«Շատ իրավաբաններ չեն ցանկանում հասարակության կողմից քննադատվեն, որ չմեղադրեն պատվեր կատարելու մեջ»

Փաստաբան Տիգրան Սարգսյանին զարմանալի են թվում այն գործընկերների դիտարկումները, ովքեր ասում են, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի» նախագիծը պետք չէ ընդունել: «Շատ իրավաբաններ չեն ցանկանում հասարակության կողմից քննադատվեն, որպեսզի մարդիկ հետագայում նրանց չմեղադրեն իշխանությունների պատվերը կատարելու համար: Հասարակությունն իշխանություններին չի վստահում, այդ պատճառով էլ վերջինիս կողմից ցանկացած նախաձեռնության վատ է վերաբերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին ընդունել է Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյին, Կառլոս Էռնանդես Միրոնին եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ավագյանը եւ խմբի անդամ Գագիկ Մելիքյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրերին, նշել է, […]

Թուրքիայում տղամարդը ինքնասպան է եղել ուղիղ եթերում /տեսանյութ/

Թուրքիայի Կայսերի նահանգում 54-ամյա Այհան Ուզունը, առանց իր թույտվությունն առնելու դստերը կնության տալու փաստից վիրավորված, ուղիղ եթեում ինքնասպանություն է գործել: Ըստ թուրքական «Հաբեր7» լրատվական կայքի՝ Ուզունը իր ֆեյսբուքյան էջից ուղիղ միացումով դիմել է հարազատներին, պնդելով որ իրեն չեն հարգում, անտեսել են իր կարծքիը և առանց իր թույտվությունը ստանալու աղջկան ամուսնացնում են: 54-ամյա տղամարդը հրաժեշտի խոսքեր […]

Որոշ առաջարկներ ընդունվեցին, որոշները մերժվեցին

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագծին, որը լրամշակված տեսքով կներկայացվի ԱԺ խորհրդի նիստ և արդեն ԱԺ մեծ օրակարգ: Հանձնաժողովի նիստին պատգամավորների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններՙ Պաշտպանության նախարարի հետ համաձայնեցվելով ընդգկվեցին օրենքի նախագծում կամ մերժվեցին: Ապա հանձնաժողովն սկսեց քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը»: Հիմնական զեկուցող […]

Խիստ մտահոգիչ է մնում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների առկայությունը

2017 թ. երրորդ եռամսյակը հետընտրական ժամանակահատված էր և գրեթե զերծ էր հասարակական-քաղաքական լարվածությունից, սակայն նույնիսկ այս պայմաններում արձանագրվել են լրագրողների նկատմմաբ բռնությունների 2, տարատեսակ ճնշումների 16, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 39 դեպքեր: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նկատեց, որ թեև այդ խախտումների ընդհանուր […]

Եթե ամեն բան հաջող լիներ, ապա 5 հազար դոլար կաշխատեինք. «Իգլա»-ի գործով ամբաստանյալ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է «Իգլա»-ի գործով ամբաստանյալների  քննությունը: Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը (Ժորիկ) իր շահերի պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ հարցերին կպատասխանի միայն իր նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո: Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակում է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Արմեն Պողոսյանը հայտնել է, որ իր ծանոթ, Զվարթնոց գյուղի բնակիչ Սանասար […]

Փոփոխություններ Իրաքյան Քրդստանի հարցի շուրջ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կաջակցի Իրաքյան Քրդստանին իրանական ռազմական ուժերի հարձակումից պաշտպանելու համար: Նա ասել է, որ իրենք կօգտագործեն Սիրիայի օդային տարածքը Քրդստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են նաև օդային հարվածներ հասցնել իրանական ռազմական ուժին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի