23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քվեարկությունից «թռածները»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Ազգային  ժողովը հաստատեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որին դեմ էին միայն 10 պատգամավորներ: Ուշագրավ է, որ նիստին չէին եկել նաև այն պատգամավորները, ովքեր հայտարարում էին «դեմ» քվեարկելու մտադրության մասին: Խոսքը ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի և Հայկ Խաչատրյանի մասին է: Նիստին չէին ներկայացել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանը […]

Անկարան կրկին բողոքում է Ռուսաստանից. արտգործնախարարները խոսել են

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ռուսաստանի Դաշնությանը,  որի ռազմական ինքնաթիռը Սիրիայում ռազմական գոծողություններ իրականացնելիս, թուրքական կողմի համոզմամբ` խախտել է իր օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը: «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող մեկ ինքնաթիռ հեկտեմբերի 3-ին Հաթայի հարավային շրջանում խախտել է մեր օդային սահմանը: Այն բանից հետո, երբ մեր երկու F-16 կործանիչները ռուսական ինքնաթիռին նկատել են, վերջինս արդեն […]

«Արա դե լավ եք էլի … ». բերման ենթարկվեց ԱԺ պատգամավորը /վիդեո/

ԱԺ դիմաց այս պահին շարունակվում է «Չեք անցկացնի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցները փորձում էին պաստառ փակցնել ԱԺ վանդակաճաղերի վրա: Ընդհանուր իրարանցման ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին: Րոպեներ հետո ոստիկանական մեքենային մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը սկսեց համոզել պատգամավորին իջնել մեքենայից: «Իջիր Արամ ջան, չի կարելի, ամոթ է…»,-ասում […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական […]

ԱԺ-ն հաստատեց. ընդդիմադիր պատգամավորը կողմ քվեարկեց

Ազգային ժողովը 103 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանդրական փոփոխությունների նախագծի լրամշակված տարեբարկը: Նկատենք, որ «կողմ» քվեարկողներից էր նաև ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Քվեարկությունից հետո տեղից սկսեցին բղավել պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և Արամ Մանուկյանը՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը օրինագծի ընդունման կապակցությամբ:

Մանդատները և առաքելությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ընդհանուր մոտեցումների կամ ձևանմուշների վրա, այլ հատուկ մշակվեն աջակցելու համար քաղաքական որոշումների իրականացմանը

Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում մասնակցեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015» հանդիպմանը, որին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական գործողությունների հարցերով օգնական Էդմոն Մյուլեն, մեկուկես տասնյակ պետություններից շուրջ վաթսուն ներկայացուցիչներ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում մասնավորապես ասաց. «Ուրախ եմ ողջունել ձեզ «Մարտահրավերներ ամենամյա […]

Հերթական վանդալիզմը. իսլամիստները պայթեցրել են Փալմիրայի Հաղթական կամարը

«Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պայթեցրել են Պալմիրա քաղաքի հնագույն Հաղթական կամարը, հայտնում է LifeNews-ը: 3 մասից բաղկացած համարը կառուցվել է Մ.Թ.Ա. երկրորդ դարում: Մշակութային այս հուշարձանը պայթեցնելու համար իսլամիստները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են օգտագործել: Հիշեցնենք, որ Փալմիրա քաղաքը գրավելուց հետո ԻՊ ահաբեկիչները հերթով ոչնչացնում են քաղաքի պատմամշակութային օբյեկտները:

Բախում Ազգային ժողովի դիմաց

Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի դիմաց: Այստեղ հավաքված  «Ոչ»-ի ճակատի անդամները փորձեցին «Ոչ» պաստառ փակցնել ԱԺ-ի դարպասներին, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ցուցարարներն արհեստական բախում են փորձում հրահրել և կարգադրեց հեռացնել պաստառը: Այս պահին ցուցարարները փորձում են կրկին փակցնել պաստառը, ինչն էլ ոստիկանների հետ քաշքշուքի պատճառ դարձավ: Մեր […]

ԱԺ-ն կարող է վարչապետին փոխել պաշտոնավարումից մեկ տարի անց

Սահմանադրության փոփոխությունների նախագծի լրամշակված նոր տարբերակով՝ ԱԺ-ն ՀՀ վարչապետին անվստահություն կարող է հայտնել և փոխել ոչ շուտ, քան վարչապետի նշանակումից մեկ տարի հետո, ինչը նպատակ ունի ավելի մեծ կայունություն ապահովել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ խոսելով լրամշակված տարբերակում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ: Պողոսյանը վստահեցրեց, որ այս փոփոխությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի