28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎՊ-ից դժգոհ են՝ միակ կառույցն են, որ շենք չունեն

«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» խորհրդարանում քննարկման ժամանակ Վերհսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը ներկայացնելով նախատեսված ծախսերը, ասաց, որ ՎՊ-ին բյուջեի նախագծով կհատկացվի 1մլրդ79 մլն դրամ, ևս 2 տոկոս էլ պահուստային ֆոնդից: Հատկացված գումարներից աշխատավարձը կազմում է բյուջեի 80 տոկոսից ավելին: «Ամեն տարի երկու տեսակի ստուգումներ են լինում՝ ԵԱՏՄ-ի մասով և մաքսատուրքերի հավաքագրման և բաշխման գործընթացի վերաբերյալ»,-ասաց նա և նշեց, որ նախորդ տարի էլ է եղել, ուղղակի Կառավարության կողմից են այդ փոխանցումները ստացել:

Արա Նռանյանը նշեց, թե ունեն տարածքի ավելացման կարիք: «Ամեն անգամ առիթը օգտագործում ենք և ասում, որ շենքային պայմանների խնդիր ՎՊ-ն ունի, և եզակի պետական մարմինն է, որ առաձին շինություն չունի, և աշխատակազմի մի մասը ԱԺ-ում հատկացված շենքում է, մյուսների համար վարձակալում են տարածք: Աշխատանքային պայմանների բարելավման համար ունենք ավելացում վարձակալության մասով՝ 6 մլն դրամի, որը բերելու է կոմունալ վարձերի ավելացմանը»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ