11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած գողության մի շարք դեպքեր, հայտնաբերվել գողոնը։  Տվյալներ են  ձեռք բերվել նույն անձանց կողմից խմբի կազմում կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: 2017թ. օգոստոսի 28-ին ահազանգ էր ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում գործող ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահից հափշտակվել են երաժշտական գործիքներ՝ […]

«Սասնա ծռեր» -ի անդամին «խոշտանգել» են. մանրամասնում է Թամար Հովհաննիսյանը /տեսանյութ/

«Սասնա ծռեր» -ի անդամ Արմեն Լամբարյանը ենթարկվել է հոգեբանական բռնության: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի համակիր, դերասանուհի , հասարակական գործիչ Թամար Հովհաննիսյանը: Թամար Հովհաննիսյանի խոսքով` մարդկանց մեջ տպավորություն կա, թե խոշտանգելը, ծեծելը, ականջը կտրելը կամ աչքը փորելն է.«Դա էլ են անում, բառի այդ իմաստով դատարանի նկուղում կայացած խոշտանգմանը ականատես եղանք»: Թամար Հովհաննիսյանի […]

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի շրջանակում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման  հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմանները: Պաշտպանության նախարարը ծանոթացել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների […]

Ինչ է անելու Սեֆիլյանի «ճակատը»

«Բովանդակային առումով դեռ շատ համառոտ , բայց ներկայացրինք մեր նպատակները, թե ինչ ենք պատրաստվում երկրում իրականացնել, խոսքը Սահմանադրության բերափոխումների մասին է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով արդեն հրապարակված «Հանուն Հայաստան պետության» ճակատի ու դրա ապագա գործունեության վերաբերյալ: Ըստ նրա՝ Սահմանադրությունն անկյունաքարային է, ու կառավարման համակարգի բարեփոխում պիտի լինի: Ճակատի կարևոր կետերից […]

Նախագահը Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:  Խորհրդակցությանը ըստ ոլորտների ներկայացվել […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը:  Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում կայանալիք հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: […]

Գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից կալանավորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանցից մեկը նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում բացատրություն է տվել, […]

Ինչն է օգնում տրտմության դեմ

«Մյուս բոլոր կրքերի միջից, տրտմությունը յուրահատուկ կերպով հզոր է մտքի բարիքը խոչընդոտելու գործում: […] Ուստի անհրաժեշտ է, որ լինի մի առաքինություն, որ պաշտպանի մտքի այս բարիքն ընդդեմ տրտմության, որպեսզի միտքը չկքվի և տեղի չտա տրտմությանը: Այդ առաքինությունը համբերությունն է »: Սբ. Թովմա Աքվինացի (1225-1274)

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի