26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջարդելու իրավունք չունենք. ԿԳ նախարար

«Լավ կրությունը թանկ հաճույք է, բայց կրությունը նաև չի սիրում հեղափոխական մոտեցումներ»,- այսօր «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը՝ նկատելով, որ բարեփոխումների անվան տակ հեղափոխական մոտեցումներ են դրվում: «ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ հանձնարարություն եղավ մշակել կրթության նոր ճանապարհային քարտեզ, սա ուժի՞ մեջ է, թե՞ ոչ: Եթե ուժի մեջ է, ապա ի՞նչ ընթացքով է գնում, որովհետև սա նշանակում է կրթության համակարգի բարեփոխում: Իսկ բարեփոխումների համար հարկավոր է ներդրումներ, բայց ինչպես գիտենք՝ առաջիկա 3 տարիների բյուջեն որևէ ֆիանսական ներդրում չի նախատեսում կրթության ոլորտի համար:

Եթե չկան միջոցներ, այս ծրագրերը հնարավո՞ր է կյանքի կոչել»,- հարցերց Վարդևան Գրիգորյանը:

Կրթության և գիտության նախարարն էլ արձագանքեց, որ պատգամավորի բարձրացրած խնդիրները գիտության մեջ ամենացավոտն են: Նա էլ համաձայնեց, որ կրթությունը շտապողկանակություն ու հեղափոխություն չի սիրում: «Բայց կթրությունը հեղափոխական մոտեցումներ ընդունում է, քանի որ պետք է հասկանալ, թե ինչ ասել է հեղափոխություն, չէ՞ որ իրավաչափ արմատական ու որակական փոփոխություն էլ կոչվում է հեղափոխություն: Եթե ոլորտն այս վիճակում պահենք, ապա մարտահրավերներին չեն կարողանա դիմադրել: Մի թիվ ասեմ և ամեն ինչ հասկանալի կլինի. 87 հազար ուսանող ունենալու պարագայում 63-64 համալսարան ունենք, 101 ուսումնական հաստություն ունենք՝ արհեստագործական բնույթի՝ 30 հազար ուսանողով: Սա խոսում է այն մասին, որ մենք կառուցվածքային խնդիրներ ունենք»,- ասաց նախարաը: Լևոն Մկրտրչանը նաև համաձայնեց, որ շոշափելի փոփոխություններ անելու համար գումարներ են հարկավոր:

«Այո, ջարդելու իրավունք չունենք, մինչև ջարդելն ու փշրելը պետք է հասկանանք, որ սարքելու գումար ունենք, թե չէ, որ ջարդելուց հետո կարող ենք կառուցել: Եթե գումար չունենք, ապա պետք է դանդաղ ռեժիմով վերականգնվենք: Կրթության մեջ ցանկացած սխալ անմիջապես չի երևում, երևում է 5-7 տարի հետո, սխալ անողը պատասխան չի տալիս, հաջորդն է պատասխան տալիս»,- շեշտեց Մկրտչյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ