Եղվարդի թիվ 1 դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է Թուրքիայի եվրաանդամակցության հարցի շուրջ: Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ Յունկերը Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիային կոչ է արել վերադառնալ եվրոպական արժեքներին: «Որոշ թուրք պաշտոնյաներ փորձում են մեղադրել եվրամիությանը այն բանում, որ վերջինս չի կատարել Թուրքիային տված խոստումը ՝եվրաանդամակցության հարցում: Մինչդեռ մենք նման բան չենք անում: Մենք Թուրքիային […]
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ ԱԺ «Ծառուկյան» պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու Վարդևան Գրիգորյանը առաջարկել են փոփոխություն, որով առաջարկվում է համայնքում տեղակալներ ունենալ: «Այս կարգով մենք […]
Ինչպես հայտնել ենք, վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել դասադուլավոր ուսանողներից մի քանիսին և քննարկել նրանց անհանգստացնող հարցերը։ Հիշեցնենք՝ ուսանողները պահանջում են չվերացնել տարկետման իրավունքը։ Այս պահին ընթանում է 5 ուսանողի ու վարչապետի հանդիպումը։ Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը ուսանողներին հայտնեց, որ կախված հանդիպման տևողությունից՝ որոշ ժամանակ անց՝ հանդիպման տեսանյութը կտրամադրվի․ […]
Բողոքի ակցիա անցկացնող համալսարանականները այս պահին գտնվում են Կառավարության շենքի դիմաց։ Այս պահին շարունակվում է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի և ուսանողների քննարկումը` վարչապետի հետ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ իրականացնելու հարցով: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել դասադուլ անող ուսանողների հետ։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, դասադուլի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ ուսանողները տարկետման վերացման օրենքի […]
Էրդողանի առաջարկը Մոսկվայի համար ընդունելի կլինի միայն այն պայմանով, եթե կնպաստի մեր տարածաշրջանում ռուսների ազդեցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: Թերևս առավել հավանական է այն, որ թուրք առաջնորդը ռուսական կողմին կարող է առաջարկել պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման և Հայաստանի ապաշրջափակման դիմաց Ադրբեջանին տարածքներ հանձնել Արցախում և չխոչընդոտել այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Առերևույթ այս կերպ բոլոր […]
Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքները Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի՝ երեկոյան Նախագահ Սերժ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Այդ օրենքների թվում են. -«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, -«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության […]
2018 թվականի մարտի 8-12-ն Երևանը կհյուրընկալի «Եվրոպական Պլանավորման Խորհրդաժողով 2018»-ը, որը կազմակերպվելու է AEGEE / Եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից։ Խորհրդաժողովի շրջանակներում ք. Երևան կժամանեն շուրջ 250 երիտասարդներ, քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչներ Եվրոպական Միության (ԵՄ) և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) ավելի քան 30 երկրներից: Երիտասարդական խորհրդաժողովի մասնակիցների քննարկումների առանցքում կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ԵՄ ՙԷրազմուս+՚ ծրագրի կողմից հայ երիտասարդներին տրամադրվող […]
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Տեղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 4-ամյա որդուն դաժանորեն սպանելու համար։ Երեխայի մայրը՝ Եվգենիան, ոստիկանության աշխատակից է։ Նոյեմբերի 3 -ին նա ամուսնուց հաղորդագրություն է ստացել, որտեղ վերջինը գրել էր․ «Ես քեզ ազատեցի ավելորդ հոգսից»։ Կնոջ զանգերին տղամարդը՝ Մաքսիմը չի պատասխանել։ Երբ Եվգենիան տուն է գնացել, իրենց 4-ամյա […]
























