14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մեր թշնամին անկանխատեսելի է». ազատամարտիկ Մալականի կոչը/տեսանյութ/

«Մեր թշնամին անկանխատեսելի է, անկառավարելի և անակնկալներով լի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական): Ազատամարտիկը հորդորում է հայ ժողովրդին` մանկապարտեզներից սկսած հայրենասիրություն քարոզել.«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի ու զենքը ձեռքից չգցենք, որ մեր ինքնությունը որպես հայ պաշտպանենք»: Մանրամասները` տեսանյութում:

Արտակարգ դեպք Մխչանում. ծեծկռտուք, հնչել են կրակոցներ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ […]

ՀՀ իշխանությունները խայտառակ եղան. Մարուքյանը՝ Աշոտյանին

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը կարծում է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է Հայաստանի համար, իսկ ԵՄ-ի համար դա հերթական միջազգային պայմանագիրն է, որ պիտի ընթանա սովորական ընթացակարգով: <Իմ խորին համոզմամբ՝ խոչընդոտներ չկան սրա համար>,-այսօր հրավիրված հանրային քննարկմանն ասաց նա: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ սա ՀՀ […]

Թուրքիայի զինված ուժերը համալրվել են նոր տեսակի ռումբերով

Թուրքիայի  գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK)  երկրի զինված ուժերի շահագործմանն է հանձնել «NEB» (Nüfuz Edici Bomba) տեսակի ռումբերը, որոնք նախատեսված են թաքստոցները և բետոնե կառույցները  ոչնչացնելու համար: Ըստ թուրքական «Tunaguzelyurt» լրատվակայքի՝ այդ ռումբերը, որոնք դրվել են սերիական արտադրության, տեղադրվելու են Թուրքիայի F-16 ռազմական ինքնաթիռների վրա: Դրանք կարող են ոչնչացնել նաև վերգետնյա թիրախներ: «NEB»-ի երկարությունը կազմում է 2600 […]

Մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է. «Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»:

Գեյ-շքերթնե՞ր՝ Հայաստանում /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների շարքում վերջերս ակտիվորեն քննարկվեց հատկապես  197-րդ հոդվածը, որը վերաբերում է  համասեռամոլներին։ Նախագծի 197-րդ հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ:  Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել: Ստացվում […]

«Դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձեւաչափով բանավեճին». ԵՊՀ ուսխորհուրդ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության 10.11.17թ.-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի եւ վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետեւյալ հայտարարությունը: Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձեւաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարեւոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ […]

Դավթաշենի կամրջից քաղաքացի է ընկել

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կամրջից քաղաքացի է ընկել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. ««Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձեւաչափում եւ ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված եւ պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: […]

ԱԱԾ-ն կոռուպցիոն մի հսկա բուրգ է բացահայտել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաեւ կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար: Այդ ամենը տեղի է ունեցել հիմնականում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանի պաշտոնավարման տարիներին: Բայց վերջինս, կարծես թե, «ջրից չոր դուրս կգա», ու չի ենթարկվի պատասխանատվության: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված