09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները: Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով աճել են 0,51 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 69,17 դոլարի: WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,83 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 63,48 դոլար, փոխանցում է RT-ն:

Բողոքի ակցիա ՔԿՎ դիմաց. հանուն` «Սասնա ծռեր»-ի

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստին փաստաբանները բարձրացրին անցած տարվա դեկտեմբերի վերջից հացադուլի մեջ գտնվող խմբի անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի մասին հարցը։ Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, […]

«Իմ մահն եք ուզում, կտեսնեք, ժողովրդին էլ պատասխան կտաք».«Սասնա ծռեր»-ի անդամը վատացավ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի  գործով դատաքննությունը: Դատական նիստի մեկնարկը բուռն էր:  «Սասնա ծռեր»-ի անդամներից`  Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջից գտնվում են հացադուլի մեջ։ Այդ իսկ պատճառով այսօր դատական նիստին Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց , որ իր պաշտպանյալը արդեն 23-րդ օրն է, […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10 -ին՝ ժամը  10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ապարանցիները բողոքի ակցիա են սկսել

«Ապարանից զանգահարել են և տեղեկացնում են, որ արդեն երկու օր է չի աշխատում Երևան-Ապարան և Ապարան-Երևան հասարական տրանսպորտի մեքենաները: Ժողովուրդը ստիպված ավտոստոպով է երթևում կամ մեկը մյուսին օգնելով: Ըստ հավաստի աղբյուրների գործադուլի կամ ավելի ճիշտ գծատերերի միակ պահանջը սակագնի թանկացումն է: Տարիներ առաջ վճարը 500 դրամ էր, երկու տարի առաջ անհիմն թանկացավ 600 դրամ: Հիմա […]

Գեներալ Մանվելը անակնկալի է բերել արցախցիներին

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ  Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց  նաեւ Արցախ աշխարհ: Մոտ 1 000 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լինի Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք, իրականացնել առաքելությունը: Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ 09:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

Սերժ Սարգսյանը հեռանալու մտադրություն չունի. Ժամանակ

«Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց եւ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում: Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատենադրանի հարեւանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Արդյունքում մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք. մեկը Բաղրամյան պողոտայում, […]

Զարուհի Փոստանջյանը Բեյրութում համահայկական ընդվզման պլանն է քննարկում.Ժամանակ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համահայկական  ընդվզման իրազեկման այցերի շրջանակներում երեկ մեկնել է  Բեյրութ։ Նա հանդիպումներ է ունենալու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև նախատեսված է հանդիպում Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը այցելել էր Լոս Անջելես և Մոսկվա»:

Կավալը Գերմանիան «արենդայով» վերցրել է. Փաստ

Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ եւ Բեռլին քաղաքներում: Այն, ինչ հիմա գրում ենք, նա, սովորույթի համաձայն, դարձյալ փորձելու է հերքել: Բայց Համբուրգից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նախկին մարզպետը այնքան շենք–շինություններ է գնել իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի