07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պարգևատրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հայտարարված «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Դավիթ Օհանյանը կարևորել է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ մրցույթի մասնակիցների շնորհիվ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորումը տարեցտարի դառնում է ավելի ճոխ և գեղեցիկ: […]

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է». Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ.  գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ  ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրության բարեկեցության բարձրացմանը միտված քաղաքականության շրջանակում իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավում և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը: Վարդան Արամյանի խոսքով՝ […]

Շոու բիզնեսը ստիպո՞ւմ է (տեսանյութ)

Շոու բիզնեսում կան մարդիկ, որ ստիպված են դիմափոխվել. Henaran.am-ի թղթակցին ասում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Ըստ նրա՝ հիմա մի քանի անգամ հեռուստատեսությամբ ելույթ են ունենում ու «աստղիկներ» դառնում, ինչը սխալ է: Կոմպոզիտորի հետ զրույցը՝ տեսանյութում:

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի եւ Սենատի ղեկավարներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի խոսնակ Նուրդինժոն Իսմոիլովին եւ Սենատի նախագահ Նիգմատիլլա Յուլդաշեւին: Ուղերձներում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացանք ողբերգական գույժի՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղեւորատար ավտոբուսում բռնկված հրդեհի մասին, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից […]

Սիրիան սպառնացել է խոցել թուրքական ինքնաթիռները՝ Աֆրինի վրա հարձակվելու դեպքում

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կխոցեն թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե Թուրքիան դրանցով հարձակվի Սիրիայի  Աֆրին քրդաբնակ շրջանի վրա: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերից արած հայտարարության մեջ Միքդադը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվելիք ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես հարձակում: «Սիրիայի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է […]

Այս տարին թանկացումների տարի է. մեկնարկել է «Ելքի» ակցիան (տեսանյութ)

Դիզվառելիքի, բենզի, գազի թանկացումը մեր կյանքի բոլոր ոլորտների վրա անդրադառնալու են ու արդեն անդրադարձել են: Այսօր նախքան ընդդեմ թանկացումների երթի մեկնարկն իր ելույթում հայտարարեց պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծեց, որ խորհրդարանում 9 մանդատ ունեն, բայց ավելի շատ մանդատ ունեն խորհրդարանից դուրս:  Նա հավելեց, որ այս երթով մեկնարկում են այս նոր բեռի, […]

Բախում Սեֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ/տեսանյութ/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց, որը կանխվեց ոստիկանների կողմից: Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց կրկին անգամ հարցաքննել այդ գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալ Սմբատ Գալոյանին, ինչին հակադրվեց ամբաստանյալ Հովհաննես Պողոսյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը (Հովհաննես Պողոսյանը այն […]

Այսօրվա համար մեկ խնդիրը երկրի նախագահի թեկնածուի խնդիրը չէ. «Ելք»

«Ելք» դաշինքում դեռ չի քննարկվել ՀՀԿ-ի սատարած նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի հարցը. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշինքի անդամ, պատգամավոր Արամ Սարգսյանը: «Մենք չենք համարում, որ այսօրվա համար մեկ խնդիրը երկրի նախագահի թեկնածուի խնդիրն է, խնդիրը հանրության մոբիլիզացիան է, իմ համար ամենալավ թեկնածուն Արտակ Զեյլանյանն է, ու իմ ձայնը հաճույքով կտայի նրան խորհրդարանում, եթե […]

«ՎԱԶ-2107»-ը բախվել է «ԶԻԼ-131»-ի. կա 2 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 18-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Սիսիան տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարոդը` 1986 թ. ծնված Արշակ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը` 1960 թ. ծնված Մարտիկ Հովհաննիսյանը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մյուս ուղևորը մարմնական […]

Ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացին զգալու է թանկացումները. Արամ Սարգսյան

Մոսկվա կինոթատրոնի դիմաց քիչ հետո կմեկնարկի «Ելք» դաշինքի երթը` Հայաստանում տիրող թանկացումների դեմ:  Դաշինքի անդամ, պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երթից առաջ քննարկումներ շատ են եղել, շատ լավ գիտեն իրենց անելիքները: «Երբ թանկացումների ուժը հարվածում է քաղաքացու գրպանին, ինքը գրպանի վրա զգում է այդ թանկացումը, ինքը բողոքվելու է: Թե ինչքանով է քաղաքացին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված