27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ ուսանողները կմասնակցեն միջազգային ուսանողական առաջնություններին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է հայ ուսանողների՝ միջազգային ուսանողական առաջնություններին մասնակցելու հարցը:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարն անդրադարձել է ուսանողական սպորտի՝ որպես սպորտի շարժիչ ուժի կարևորությանը: «Ես համոզված եմ, որ առանց ուսանողական սպորտի զարգացման անհնար է բարձրացնել մարզաձևերի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այսօր հայաստանյան բուհերում բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքների պատճառով ֆիզկուլտուրան և սպորտը ուսանողների համար երկրորդական նշանակություն ունեն: Մեք աշխատում ենք այդ կարծրատիպը կոտրելու ուղղությամբ: Դա են վկայում 2017 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ անցկացված ուսանողական մարզական խաղերը: Մեր ուսանողների մասնակցությունը միջազգային առաջնություններին կլինի այս ուղղությամբ կատարվող աշխատանքների հաջորդ փուլը»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Միջազգային ուսանողական առաջնություններին մեր ուսանողների մասնակցության աշխատանքները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ համատեղ:

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցած մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ղեկավարները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պաշտոնական տեղեկացումից և ֆեդերացիաներում կայացած քննարկումներից հետո ներկայացնելու են միջազգային ուսանողական առաջնությունների թեկնածու մարզիկների անունները, որոնք ընթացիկ տարում կարող են մասնակցել համաշխարհային և եվրոպական համալսարանական առաջնություններին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ