23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սկզբնական փուլում պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախցիների` իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու ու մտքներում բոլորիս նպատակը պահելու համար, պետք է արագ ու ամբողջությամբ ապահովել բոլոր հնարավորություններով` կրթականից, սոցիալական ապահովումից մինչև բնակավորման: Հասկանալի է, որ կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ դրանք ծրագրվող և հեռանկարում իրագործվող […]

Ալիևը Ստեփանակերտում պարետ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ստեփանակերտում պարետ է նշանակել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լարտավամիջոցները։ Ստորագրված հրամանի համաձայն, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի պարետ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Ադրբեջանը արցախահայ Սարգիս Գալստյանին է նշանակել Ստեփանակերտի պարետ։ Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան այդ գրառումից հետո իշխանամերձ […]

Ադրբեջանը շինծու գործով կամայական դատում է անմեղ մարդուն․ ԱՀ ՄԻՊ-ը ահազանգում է

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան․ «Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ», – նշել է օմբուդսմենը և հիշեցրել, որ Խաչատրյանին […]

Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի հայտնի հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագրին: «Արցախի նախագահի հրամանագիր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, պետական հիմնարկների և […]

Նոր հիմնավորումներ՝ նոր հարթակի կենսական անհրաժեշտության մասին

Վերականգնել մեր պատմությունը Մեր պատմությունը 2018-ին ընդհատվել է։ Մինչև 2018 –ը պատմություն էր՝ հակասական, հաջողություններով և ձախողումներով, 2018-ից սկսած՝ դա պատմություն չէ, աղետ է, իր՝ դեռևս չպարզված տեխնոլոգիաներով՝ դավադրության, հիմարության, դավաճանության, արկածախնդրության կամ այլ։ Խիստ կիրառական նպատակով է պետք է տարբերակել պատմությունը և աղետը, ու նոր հարթակը՝ որպես նոր իշխանության և նոր վերնախավերի պոտենցիալ էմբրիոն, […]

Սա է «ժողովրդավարության» բաստիոնը… Ծափ տվե՛ք. «Փաստ»

Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ միանգամայն կոնկրետ անձինք, շրջանակներ, որոնք հստակ զուգահեռվում են փաշինյանական իշխանության հետ կամ առնվազն այդ իշխանության սատարողներն են, աչքի են ընկնում Արցախի, արցախցիների հանդեպ ատելության, թշնամանքի քարոզներով: Ճիշտ է, նրանք քանակական և որակական առումով իրենցից բան չեն ներկայացնում, բայց ռեսուրսների ու հարթակների լայն սպեկտրի միջոցով փորձում են օրակարգ թելադրել ու […]

Լևոն Մնացականյանը կապ է հաստատել ընտանիքի հետ. «Հրապարակ»

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ում Ադրբեջանը գերեվարեց եւ ապօրինի կալանքի տակ է պահում, կապ է հաստատել ընտանիքի հետ, ենթադրաբար՝ Կարմիր խաչի միջոցով: Նա կարճ զրույց է ունեցել ընտանիքի անդամներից մեկի հետ, փոխանցել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է` չանհանգստանան, ու զրույցն ավարտվել է։ Ընտանիքին մոտ աղբյուրը պատմեց նաեւ, որ հայաստանյան Կարմիր խաչը […]

«Այսպես կոչված, նախկինները, ուզեն թե չուզեն` վերադառնալու են, կարելի է ասել` արդեն վերադառնում են, եթե իհարկե ցանկանում են պետություն ու անվտանգություն ունենալ»

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլական տասովշիկները շարունակում են իրենց ջղաձիգ կծուկմները՝ ամենօրյա ռեժիմով թիրախում պահելով նախկին իշխանություններին ու Արցախի նախագահներին (բացառությամբ Արայիկի)։ Դեռևս ԱԺ քառօրյայից պարզ դարձավ, որ նիկոլի հանձնարարականով Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, ողջ պատասխանատվության վեկտորն ուղղորդվեց դեպի Սամվել Շահրամանյանը։ Ինչպես նախապես և պլանավորել էր նիկոլը, այդ ֆոնին սինխրոն […]

Լևոն Մնացականյանի գերությունն ու լռությունը. ի՞նչ են հայտնում հարազատները

Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց շարքում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն, ադրբեջանական կողմը մինչ օրս խնամքով թաքցնում է Մնացականյանի ձերբակալման կադրերը։ Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առ այսօր չի հրապարակվել։ MediaHub-ը կապ է […]

Բռնի տեղահանված արցախցիներից միայն 1600-ն է հարմարեցված շինություններում. Սանոսյան

Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում գտնվող 80 հազար մարդուց միայն 1600-ն է հարմարեցված շինություններում, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Այժմ այնտեղ մնացել է մեկ ընտանիք, մնացած բոլորին տեղաբաշխել ենք», – ասաց Սանոսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված