23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով:

Վագիֆ Խաչատրյանը չի կարողանում զսպել էմոցիաները՝ արտասվում է․ նրա հագուստը մաքուր չէ

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են լուսանկարներ Հակարի կամրջի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունից։ Վագիֆ Խաչատրյանը չի կարողանում զսպել էմոցիաները, արտասվում է։ Նրա հագուստը մաքուր չէ։ Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման […]

Տիգրան Ավինյանը երդվեց ծառայել Երևանին

Երևանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդվեց և ստանձնեց քաղաքապետի պաշտոնը։ «Ստանձնելով ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրույթունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները։ Ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման […]

ՀՀ-ում արցախցիների մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելու ծրագրերը. Տիգրան Աբրահամյան

Բռնի տեղահանված արցախցիներն, անխոս, մեծ թվով խնդիրներ ունեն, սակայն նրանց՝ Հայաստանում մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինեն մշտական տանիքով ապահովելու ծրագրերը, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Ըստ նրա` պետք է սահմանվեն հստակ չափորոշիչներ, ըստ դրա կազմվի բնակարանային կարիքներ ունեցողների ցանկը: «Առաջնահերթություն պետք է սահմանվի հայրենիքի պաշտպանության […]

Նիկոլի գեոպոլիտիկ կռուտիտները հիշեցնում էին դավաճանության վայրում կիսամերկ վիճակում բռնված սիրուհու պահվածք․ Աշոտյան

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հոդվածը՝ կալանավայրից․ «Նիկոլի վերջին հարցազրույցն իր ունիկալ ոճի մեջ էր. անհայրենիք և տգետստախոսություն: Եվ որպեսզի այս խառը ժամանակներում երեսին ճշմարտությունը ճպպցնող լրագրողների մոտ կրկին խայտառակ չլինի, նա գերադասեց գրպանային Հանրայինի՝ կոմֆորտ ապահովող, խոսող գլխին: Փորձենք միասին վերլուծել նրա բարբաջանքը՝ ըստ հիմնական թեմաների: Արցախ Այո՛, Արցախ Նիկոլի մտքում, սրտում, խոսույթում չկա: Շուրջ 2 […]

Ստեփանակերտում մոտ 30 հայ է մնացել. «Հրապարակ»

«Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել` մոտ 30 հոգի: Հիմնականում՝ ծերեր, հիվանդ, անօգնական մարդիկ: Ընդ որում՝ մի քանի հոգի ավելացել են` Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջին այցի համեմատ: Ինչպե՞ս են հոգում մնացողներն իրենց կենսական կարիքները: Պարզվում է` ԿԽ ներկայացուցիչները մի քանի օրը մեկ «տուլիկ» են փոխանցում` ինչպես բերդում […]

Փաշինյանը չի շփվում կուսակցության լայն շերտերի հետ. «Հրապարակ»

«Մի քանի ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը չի շփվում կուսակցության լայն շերտերի հետ, հուլիսից սկսած՝ հաշված հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ: Նախընտրական քարոզարշավն ու ԱԺ նիստերը չհաշված, ընդամենը մեկ հանդիպում՝ Արցախի կորստից հետո, հիմնականում նեղ կազմի հետ է հանդիպում եւ քննարկում հարցերը, նրանց միջոցով էլ շարքայիններին է փոխանցում ասելիքը։ Մինչդեռ Արցախի հանձնումից առաջ ամենշաբաթյա ռեժիմով «Նախաձեռնող […]

Ինչ է արվում՝ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել եւ ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, եւ ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Հոկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը մերժել էր նրա փաստաբան Աֆատ Գազիեւայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի […]

Ռուբեն Վարդանյանը Բաքվից 2 անգամ զանգահարել է կնոջը և ասել, որ «ամեն ինչ կարգին է»

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ձերբակալվել է ու տեղափոխվել Բաքու, կալանավորումից հետո երկու անգամ զանգահարել է ընտանիքին. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Վարդանյանի որդին: «Ես անձամբ հեռախոսազրույցների ժամանակ ներկա չեմ եղել: Նա զանգահարել է մորս: Կարճ զրույց էր. նա ասել է, որ ամեն ինչ կարգին է: Հասկանալի է, որ որևէ այլ մանրամասնություն չի քննարկվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված