25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարց քահանային. Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին կին հոգևորական չունի.

Աշխատանքի ու պարտականությունների բաժանումը բնավ չի նշանակում անհավասարություն:

Եթե տանը ճաշը կինն է պատրաստում,

իսկ տղամարդը հոգում ընտանիքի հիմնական ֆինանսական հարցերը,

դա չի նշանակում, թե տղամարդիկ ավելի կարևոր են:

Եթե կանայք զավակ են ծնում, իսկ տղամարդիկ` ոչ,

դա չի նշանակում, թե որևէ մեկն ավելի կամ պակաս կարևոր է:

Դա պարզապես դերերի բաժանում է:

Նախ՝ ընթերցենք Աստվածաշունչը.

«Ինչպես որ է Աստծո բոլոր եկեղեցիներում, կանայք թող լուռ մնան եկեղեցու մեջ,

որովհետև թույլատրված չէ նրանց խոսել, այլ՝ հնազանդ լինել, ինչպես օրենքն էլ ասում է»

(Ա Կորնթ. 14:34, տե՛ս նաև՝ Ա Տիմ. 2:11-15):

Ինչպես տեսնում ենք, կնոջը տրված է ավելի ծանր, սակայն երջանկարար առաքելություն`

որդեծնությունը:

Որդեծնության հզոր կարողության շնորհիվ կինը ավելի երկար է ապրում, քան տղամարդը:

Նաև այս առաքելությունը կատարելու ընթացքում կինը երբեմն կարիք ունի

առանձնանալու տևական ժամանակ`

հղիության ընթացքում, ծննդաբերության համար,

հետծննդյան քառասնօրյա մաքրության համար, երեխային կերակրելու և խնամելու համար:

Իսկ այդ ընթացքում մի՞թե եկեղեցում պատարագ չպետք է մատուցվի:

Բացի դրանից, քահանա լինել` չի նշանակում վայելել պատիվ, այլ` պատասխանատվություն:

Ս. Բարսեղ Կեսարացին ասում է.

«Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով զարհուրեցնում է ինձ`

քահանաների վերաբերյալ այսպես ասելով.

«Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել.

եթե տեսնես, որ սուրը գալիս է ու վրա է հասնում և շեփորով չազդարարես,

և նրանք չզգուշանան, և սուրը գալով` որևէ մեկին անպատրաստ գտնի,

և նա մահանա իր անօրենության մեջ, նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ»

(տես` Եզեկ. 3:16-18):

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ