23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, ո՞վ է մեր թիմի անդամ. Շարմազանով (տեսանյութ)

«Ի՞նչ է նշանակում դրսից, նա դրսից չէ: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀԿ-ը վերջերս բոլոր թեկնածուներին առաջադրում դրսից: Ըստ նրա՝ ճիշտ չէ դուրս ասել Արմեն Սարգսյանի մասին, նաև արդարացի չէ:   «Նա ՀՀ դիվանագետ է, նա նշանակվել է դեսպան նախագահ Սերժ […]

Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ: Վարչապետներն  անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և […]

«Սա օդից չի եկել, սա պետության առաջնորդի հստակ քաղաքական գծի իրացման հետևանք է»

«Եթե հետ գնանք Ստրասբուրգ և Փարիզ, կտեսնենք թե ինչպիսի բառամթերք էին օգտագործում եվրոպացի մեր գործընկերներն ու ինչպիսի բառամթերք են օգտագործում նրանք այսօր: Թորբյորն Յագլանդն ասաց, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում: Սա օդից է՞ եկել»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ՝ անդրադառնալով երեկ մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանին, նաև նախագահ Սարգսյանի ելույթին ԵԽԽՎ-ում: Ըստ […]

Աստված բարձրացնում է միայն խոնարհին

Սբ. Գիրքն ասում է «Խոնարհվեցեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի» (Ա.Պտ 5:6): Երբ որ մենք խոնարհ կյանք ենք ապրում, ապա իմացեք, որ նշված է այն ժամանակը, երբ Աստված մեզ պիտի բարձրացնի: Ու գիտե՞ք ինչ: Երբ որ, Աստված ձեզ բարձրացնի, ոչ մի չար ու խավար ուժ չի կարող դա կանգնեցնել: Բայց Աստված […]

Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է. Շարմազանով

«Նախագահը բարձր ամբիոնից երեկ հստակ նշեց, որ Արցախի ժողովրդի բնական, աստվածատուր ինքնորոշման իրավունքին, որ խաղաղ է, Ադրբեջանի ղեկավարությունը, Խորհրդային մոիյթունն այն ժամանակ պատասխանեց սումգաիթյան ջարդերով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ երեկ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին: Ըստ Շարմազանովի՝ սումգաիթյան ջարդերի  նախօրեին շատ կարևոր է այդ մասին խոսել, և […]

Մարտի 9-ը կհամարվի ոչ աշխատանքային օր

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի մարտի 9-ը կհամարվի ոչ աշխատանքային օր և մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը: Նախագիծը հիմնավորվում է այսպես. «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կարապետյան, Պարսեղով, Ոսկանյան փողոցները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքերը: Արարատի մարզի՝ 10։00-12։00 Մասիս քաղաքի Նոր թաղամասը մասնակի, Քաղաքապետարանը, «ԱրմենՏել»-ի շենքը, թիվ 2 դպրոցը, հիվանդանոցը եւ հարակից […]

Կառավարությունում ստեղծվեց առաջին փոխվարչապետի պաշտոնը

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց օրակարգային հարցերի քննարումով: Այսօր վարչապետը չհնչեցրեց ավանդական դարձած հանձնարարականները:, քանի որ նիստը վարում էր  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Առաջին օրակարգային հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Օրակարգային առաջին հարցը վերաբերվում էր Արդարադատության խորհրդի մասին օրենքի նախագծին:Նախարարը նշեց, որ Անվտանգության խորհուրդը նախկինում զբաղվում էր նախագահին խորհրդատվություն տալով, […]

Մի քանի կարևոր մեսիջ նախագահ Սարգսյանից (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ վերջին օրերի կարևորագույն իրադարձությհունը նախագահ Սարգսայնի այցն էր Ֆրանսիա, հանդիպումները ֆրանսիական պաշտոնյաների հետ և նախագահի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում:  «Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է  դիեֆերսիկացված արտաքին քաղաքականություն: Ինչպես պարոն նախագահն ասաց, մենք ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, բայց մեզ հաջողվել է լավ հարաբերություններ […]

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է  դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի