23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Որ օլիգարխն է «աչք դրել» Սարյանի պուրակի վրա. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սարյանի պուրակում արդեն 20 տարուց ավելի նկարների ցուցադրություն կազմակերպող հիմնադրամի նախագահ, «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենի Նարինե Վարդանյանը բաց նամակ էր հրապարակել, որով ահազանգում էր, որ բաց երկնքի տակ գործող այդ թանգարանը, որը վաղուց դարձել է Երևանի այցեքարտերից մեկը, կարող է փակվել: Երևանի քաղաքապետարանը հիմնադրամի հետ չի վերակնքում տարածքի տրամադրման պայմանագիրը: […]

Սերժ Սարգսյանի բավականին սառնասիրտ եւ դիպուկ պատասխանը Ադրբեջանին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը բավականին սառնասիրտ եւ դիպուկ պատասխանեց ղարաբաղյան խնդրի, հայկական իբրեւ թե ագրեսիայի եւ Խոջալուի իբրեւ թե ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության բավականին էմոցիոնալ եւ «բոցաշունչ» հարցին, խորհուրդ տալով Խոջալուի «ցեղասպանության» հեղինակներին փնտրել Ադրբեջանում, եւ հայտարարելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը բավական հստակ ու փաստարկված ներկայացրեց […]

Սամվել Կարապետյանը հիմա էլ Վանաձորում է «հաստատվում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձոր քաղաքի գլխավոր՝ Տիգրան Մեծի փողոցի մի հատվածը տեւական ժամանակ է՝ վերածվել է շինհրապարակի. սկսվել է «Տաշիր» առեւտրի կենտրոնի վանաձորյան մասնաճյուղի շինարարությունը: Այնպես չէ, որ Վանաձորում առեւտրի կենտրոններ չկան, սակայն առաջիկայում զբոսաշրջային կենտրոն դառնալու ծրագիր ունեցող քաղաքին եւս մեկ նման կենտրոնը, փաստորեն, չի խանգարի: «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես հայտնի է, պատկանում […]

Էրդողանը ևս մեկ կոտորած է ավելանցում համաշխարհային պատմությանը

Իրանի քրդաբնակ նահանգների համալսարանների 180 դասախոսներ, գիտնականներ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատող հայտարարություն են արել: Հայտարարությունը ստորագրած գիտաշխատողները միջազգային հանրությանը կոչ են արել խախտել լռությունը և «Ո՛չ» ասել հանցագործությանը:  «Fırat» լրատվական գործակալության հարապարակած հայտարարության մեջ Ռուսաստանը մեղադրվում է Աֆրինի վրա հարձակվելու հարցում Թուրքիայի հետ «կեղտոտ» պայմանավորվածության գալու, ԱՄՆ-ը՝ լուռ համաձայնություն տալու, իսկ Մերձավոր […]

Lույս է ընծայվել Գրիգոր Մարաշեցու «Բան գովեստից» երկը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Գրիգոր Մարաշեցու «Բան գովեստից» երկը: Այն հրատարակության է պատրաստել բ.գ.դ. Արշակ Մադոյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ ԺԲ դարի հոգևոր գործիչ և մատենագիր, Հեսվանց վանքի հիմնադիր  Գրիգոր Մարաշեցու «Բան գովեստից» քնարերգական […]

Սխտորը՝ գինու մեջ․ տնական միջոց բազմաթիվ հիվանդությունների դեմ

Սխտորի օգտակար հատկանիշների մասին թերեւս բոլորը գիտեն, սակայն երևի քչերին է հայտնի, թե ինչ օգտակար է սխտորի ու կարմիր գինու միացությունը։ Այս համադրությունն օգտակար է բազմաթիվ հիվանդությունների համար՝ մաքրում է արյունը, ամրապնդում իմունային համակարգը, հանում խոլեստերինը, ամրապնդում սրտանոթային համակարգի աշխատանքը, հանում օրգանիզմից ավելորդ աղը, պայքարում տարբեր վարակների դեմ։ Անհրաժեշտ է՝ 12 հատիկ սխտոր 0,5 լիտր […]

Մխիթարյանը հնարավորություն ունի պատմական նվաճման հասնել Արսենալում

«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխությունը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին հնարավորություն է տալիս նորից նվաճելու Եվրոպա լիգայի Գավաթը` այդ կերպ պատմական նվաճման հասնելով:   Եթե «զինագործները» 29-ամյա ֆուտբոլիստին հայտավորեն ԵԼ-ի փլեյ-օֆֆի խաղերին, և հաջողության հասնեն նաև ԵԼ-ի եզրափակչում, ապա հայ ֆուտբոլիստը կարող է դառնալ պատմության ընդամենը երկրորդ ֆուտբոլիստը, որը երկու տարի անընդմեջ տարբեր ակումբների կազմում […]

Մակրոնի հայտարարությունը յուրատեսակ մեսիջ է Ադրբեջանին

Այնպես է ստացվել, որ Հայաստանի ղեկավարությունն այսօր նախագահի ու վարչապետի կազմով գտնվում է արտերկրում։ Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ։ Համատեղ հանդիպման ընթացքում արծարծվել են մի շարք կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Մակրոնը բավականին հանգամանալից անդրադարձ է կատարել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման կարևորությանը՝ մատնանշելով, որ կողմերը պետք է հարցի կարգավորման համար […]

«Շարունակիր մեռնել» .Խաչիկ Մանուկյանը «ցնցեց» բոլորին/տեսանյութ/

Խաչիկ Մանուկյան բանաստեղծի ասելիքը կրում է ժամանակի շունչը և շուրթերին բարուրում  վերմարդկային նվիրումն  ու հավատը: Բանաստեղծը երբեք չի նվնվում, նա պայքարի մարդ է ու իսկական ռազմիկ` պոեզիայի աշխարհում: Խաչիկ Մանուկյանի երկնած տողերը ներարկվում են աշխարհի քաղաքացիների երակի մեջ ու դառնում համամարդկային անփոխարինելի արժեքներ: Երեկ` հունվարի 23-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տոն էր: Տոնին մասնակցում էին պոեզիային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի