04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դատավորը պաշտպաններին «ստիպում է». «Սասնա ծռեր»-ի դատ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվում են հանրային պաշտպաններից, սակայն դատավորը որոշել է նրանց կցել գործի վարույթին: Հանրային պաշտպան Արմինե ֆանյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատավորին կրկին անգամ միջնորդեց՝ հանրային պաշտպաններին հեռացնել գործի վարույթից: «Ես […]

Որսի ժամանակ պատահաբար վիրավորել են 33-ամյա տղամարդու

Հունվարի 29-ին, ժամը 2.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի առաջնային կողմնային մակերեսի, ձախ աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Սմբատ Ա.-ն, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սմբատ Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, «Նիգավանի […]

Հռոմում ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցային սենյակը. Փաշինյան

Հռոմում ոստիկանությունը փորձել է ձերբակալել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում։ «Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։ Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»,-գրել է պատգամավորը՝ գրառումը եզրափակելով ժպիտ-սիմվոլներով։  

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 30-ի գիշերը, փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ը, երեկվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-15 աստիճանով: […]

Դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է. ՀՔԱՎ

2017 թ. դեկտեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված դատապարտյալ Է. Տ.-ը տեղափոխվելուց հետո մինչ օրս գտնվում է կարանտինային խցում՝ չնայած նրան, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դատապարտյալը կարանտինային խցում կարող է պահվել 7 օրից ոչ ավել: Դատապարտյալ Է. Տ.-ին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելու և անհրաժեշտ դեղորայք տրամադրելու հարցով Է. Տ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ […]

«Եթե ինձ անվանեք ամբաստանյալ, ապա ես Ձեզ կանվանեմ դատական կատարածու».Արամ Մանուկյանը՝ դատավորին/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատական նիստը լարված մթնոլորտում մեկնարկեց: Ամբաստանյալները պահանջում են գործի վարույթից հեռացնել հանրային պաշտպաններին: Դատավորը նշում է, որ հանրային պաշտպանները զուգահեռ պաշտպանություն են իրականացնում և չի հեռացնելու  նրանց գործի վարույթից: «Ինչո՞ւ եք պարտադրում իմ հարգարժան կոլեգաներին նստել այս […]

Նախագահի նստավայրը կլինի Մաշտոցի 47-ը

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը տեղադրված է «e-draft.am» կայքում: Ըստ նախագծի, Հայաստանի նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են` 1) նստավայր Երևանում, հասցեն՝ Մաշտոցի 47 (այդ հասցեում գրանցված է Կառավարության ընդունելությունների տունը, Մատենադարանի հարևանությամբ)  2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Այդ օրենքների թվում են.  -Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,  -Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,  -Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն […]

Նախարար Ռոստոմյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի գլխավոր տնօրենության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերի բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ուղեկցությամբ: Կողմերը քննարկել են 2017-2020 թվականներին Եվրամիության կողմից սպորտի և երիտասարդության ոլորտներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր: […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունվարի 29-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակի ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը շնորհավորել է Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի