26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցությունների գործընթաց․ Независимая Газета

Независимая Газета-ն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան։

Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների արդյունքներով համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել կողմերին խուսափել հակամարտության սրացումից և շարունակել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։

Պարբերականի գնահատականով՝ և Բաքվում, և՛ Երևանում զուսպ են գնահատել միջնորդների փաստաթուղթը: Ադրբեջանական կողմը կրկին դժգոհություն է հայտնել, որ բանակցությունները չեն հանգեցնում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի, իսկ հայկական կողմի դժգոհությունները երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական անգամ անորոշ հայտարարություն է ընդունել՝ առանց հստակ նշելու հրադադարը խախտողին:

Պարբերականը նշում է, որ շփման գծում իրավիճակը որոշ կայունացումից հետո կրկին բարդացել է: Հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի զանգվածային խախտումների մասին: Իրավիճակի բարելավմանը չեն նպաստում նաև կողմերի քաղաքական հայտարարությունները: 

 

Հեղինակը նշում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ իր դժգոհություններն ունի նաև Լեռնային Ղարաբաղը: Ստեփանակերտն անարդար է համարում այն հանգամանքը, որ երկիրը դրան չի մասնակցում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել լիարժեք բանակցային ձևաչափը և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ