Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքն ընդունվեց
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության: <Ծառուկյան> խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծի պատասխանատուները չկարողացան նորմալ հիմնավորում բերել, թե ինչու պիտի արգելվի կամ ինչու մինչև ապրիլի 1-ը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ այս բոլոր հարցերին երեկ հարակից ու հիմնական զեկուցողները պատասխան տվել են: […]




































