Մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 15, խարդախության 5, կաշառակերության 3, ապօրինի ծառահատման 2, յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած […]





































