23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Իշխանափոխության տանելու համար ժողովրդին էս օրը գցեցին»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասում է, որ թեև ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը մեծ նշանակություն չունի, նախագահի լիազորությունները համեմատաբար քիչ են, սակայն իշխանական մեծամասնությունը չի պատրաստվում զիջել ու «Ելքին» էլ թեկնածու առաջադրելու հնարավորություն տալ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ  իշխանությունը  պիտի ցանկանա, որ բանավեճ լինի, քննարկումներ լինեն թեկնածուներ մեջ, սակայն այդ կամքը չկա: […]

«Իիի, ո՞ւր ես գնում…». Տիգրան Հայրապետյանը և Եղնուկյանը վրդովեցին

 «Սասնա ծռեր» 11 անդամի  գործով դատական նիստի ժամանակ այսօր՝հունվարի 25-ին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը  կարգապահական տույժ հայտարարեց պաշտպան Մուշեղ Շուշանյանին նկատմամբ։ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան՝  Տիգրան Հայրապետյանը  պահանջեց դահլիճ վերադարձնել  Կարո Եղնուկյանին, քանի որ  ինքը չի կարողանում իրականացնել նրա  շահերի պաշտպանությունը: Հայրապետյանը նշեց, որ հակառակ դեպքում կլքի նիստերի դահլիճը; Դատավոր Արտուշ Գաբրիելյանը  արձագանքեց․ «Իիի,  ո՞ւր […]

Ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ: Հանդիպմանը քննարկվել են  JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես  նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:  Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ  հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ […]

Մեղադրանք է առաջադրվել՝ Ամանորի գիշերը կատարված հանցագործությունը պարտակելու համար

Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ հանցագործությունը պարտակելու համար: 2018թ. հունվարի 1-ին «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈՒՎԿ Վանաձորի մասնաճյուղի կառավարչից ահազանգ էր ստացվել, որ գրասենյակից կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի […]

Մենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու  նպատակի և ունեցած հանդիպումների  մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին: Վարչապետի խոսքը ներկայացվում է ստորև. -Կարծում եմ՝ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ […]

Ոստիկանության պետը Հանրապետության Նախագահին զեկուցել է 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման վիճակը, հետաքննական աշխատանքները և ոստիկանությունում […]

Էդմոն Մարուքյանը բարձրաձայնել է ՀՀ դատական օրենսգրքում փաստաբանների դեմ կիրառվող նոր սանկցիաների ներմուծման մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստում Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական ելույթն է ունեցել և կոչ արել Եվրոպական Կոնվենցիայով ամրապնդել փաստաբանների մասնագիտական գործունեության անվտանգության երաշխիքները։ Պատգամավորը ընդգծել  է փաստաբանների կենսական դերն ու նշանակությունը արդարադատական համակարգում՝ որպես գլխավոր դերակատարների ու միջնորդների հանրության և դատարանի միջև։ Էդմոն Մարուքյանը […]

Թրամփը Էրդողանից պահանջել է, որ ռազմական գործողություններն Աֆրինով սահմանափակվեն

Հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց, սիրիական Աֆրին շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի նախաձեռնությամբ: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահական աղբյուրները նշում են, որ մասնավորապես քննարկվել է Սիրիայում Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ հունվարի 20-ին սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմական […]

Այս էլ որերորդ դեպքն է ադրբեջանցիները հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Այս էլ որերորդ դեպքն է, հենց նույն ԵԽԽՎ դահլիճում կամ միջազգային այլ բարձր հարթակում Արցախի մասով ադրբեջանցիները հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում, ամեն անգամ օգնելով նրան ավելի բացվել այդ հարցի մանրամասներով միջազգային հանրության համար: Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի