26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաերթ Եղվարդի խճուղում. տուժածի վիճակը ծանր է

Փետրվարի 13-ին, ժամը 19:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների և բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու վերջնամասում 1955 թ. ծնված Մ. Ե.-ը BMW մակնիշի 02 OU 151 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Ա. Ս.-ին և 1962 թ. ծնված Զ. Ս.-ին:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության և ԱԲԿ շտապօգնության ավտոմեքենաներին:

Ա. Ս.-ը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, իսկ Զ. Ս.-ին աղետների և բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը տեղում ցուցաբերել է անհրաժեշտ բուժօգնություն: Զ. Ս.-ը ԱԲԿ շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել  է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ