23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազգային երգ ու պարով, լարախաղացով Գյումրիում նշել են Տյառնընդառաջը (ֆոտոշարք)

Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն:

«Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից», նշեց քահանան։

                Հավատացյալները մասնակցեցին աղոթքին, ապա  քահանան կատարեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը, որը ձմռան ավարտի և գարնանամուտի մունետիկն է: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Մոմի լույսը՝ որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, ժամերգության ավարտին տանում են և լուսավորում իրենց օջախները կամ վառում են իրենց տրնդեզի խարույկները: Այդ օրը յուրահատուկ է մասնավորապես նորապսակների, հարսնացուների եւ փեսացուների, ինչպես նաեւ սիրահար զույգերի համար, քանի որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ՝ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր:

                Գյումրիի Կենտրոնական հրապարակում վառվեց խարույկը, որն իր   խորհուրդն ունի: Խարույկի հուրը բորբոքելով՝ Աստծու սիրո հուրն ենք խնդրում:  Հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն:

                Այնուհետև սկսվեց  երգ ու պարը: Թեև դրսում անձրև էր, բայց տյարընդառաջի կրակը  վառ մնաց, իսկ  տրամադրությունը՝ բարձր: Գյումրիի ակտիվ երիտասարդների, «Հրայրք» պարային խմբիպարողների,  տեղի ազգային պարային խմբերի ոգևորությունը վարակում էր ներկաներին, իսկ խարույկի մոտ իրար հերթ չտալով  թռնում էին ջահելները: Իսկ ավելի տարեցները խարույկից վառում էին մոմերը, որ տուն տանեն, կամ էլ մոխիրից մի կտոր վերցնել ու  հաջողությունը տուն տանել:  

Գյումրեցիների ուշադրության կենտրոնում նաև լարախաղացը, ով լարի վրա տարբեր  հնարքներով զվարճացնում էր ներկաներին:

27749805_1814476862190765_1504367371288673121_n 27749818_1814476735524111_4462358840165106629_n 27750186_1814477632190688_6262463645291260770_n 27750486_1814476978857420_7021249628240219954_n 27750746_1814477255524059_6385393281432543662_n 27751775_1814478538857264_6013968621868111965_n 27752039_1814476732190778_961376758375220538_n 27866968_1814477988857319_6617701000326999116_n 27867046_1814477685524016_2590342984217222889_n 27972073_1814477438857374_4688848189456198758_n 27972851_1814477172190734_2311204472926644820_n 27972919_1814478142190637_838069383253910252_n 27973314_1814478352190616_6147692033787579471_n 28055718_1814478082190643_6442980813262451818_n (1) 28055939_1814476998857418_8694363298488405192_n 28056248_1814477508857367_1098741190553891089_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ