Տավուշում ժամկետային զինծառայող է վիրավորվել
Երեկ՝ փետրվարի 22-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։ Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նշվում է, որ զինծառայողն այժմ Մուրացանում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։





































