Զորքը պատրաստ էր, զորքը սպասում էր մի հարմար առիթ. Բախշյանը՝ «մարտի 1»-ից
«Երկրում պիտի լինի օրենք, որը պիտի լինի բոլորի գլխից վեր, քանի դեռ օրենքը գործում է ընտրովի, բացահայտում չի կարող տեղի ունենալ»,-այսօր «Ելքի» նախաձեռնությամբ կազմակերպված «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ արդեն երեկոյան իրենք՝ պատգամավորները, գիտեին, որ զորքը մտնում է քաղաք: Ըստ նրա՝ զորքը […]





































