20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ապօրինի զենքի առուվաճառքը բացահայտվեց թարմ հետքերով (լուսանկարներ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Հակոբ Մելտոնյանը։ Կասկածանքը՝ ապօրինի զենք ձեռք բերել և պահել։ 50-ամյա Մելտոնյանի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտներով, նույն տրամաչափի 8 փամփուշտ էլ եղել է պոլիէթիլենային փաթեթում։ 
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հակոբ Մելտոնյանը հրազենը գնել է Կառլեն Հարությունյանից՝ Երվանդ Հարությունյանի միջնորդությամբ։ 
51-ամյա Կառլեն և 50-ամյա Երվանդ Հարությունյանները նույն օրը հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ 
Կառլեն Հարությունյանի խուզարկությամբ դոլար ու դրամ է հայտնաբերվել․ նախնական տվյալներով՝ գործարքի գումարը։ 
Հարուցվել է քրեական գործ։ 
Հակոբ Մելտոնյանը, Կառլեն և Երվանդ Հարությունյանները ձերբակալվել են։ 
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման ընթացքում։


        

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ